«Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը». դեսպան

Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

«2017 թվականը մեզ համար նշանակալի  տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է  երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված  այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,- նշեց դեսպանը:

Դեռեւս 2015 թվականին պաշտոնական Բրյուսելն ազդարարել էր Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930