Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին փրկարարները հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բողոքի ցույցեր են ընդդեմ Դոնալդ Թրամփի։ Ցուցարարները հավաքվել են նաև Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրապետական Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նշելով, որ պատրաստ է նրա հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Անգելա Մերկելը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ քվեարկության պատմության շարունակությունն է: Այս կարծիքը Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Աբովյան քաղաքի 24-ամյա բնակչի նկատմամբ։
Ամերիկյան հեղինակավոր «Սիմփսոնները» մուլտֆիլմը դեռևս 16 տարի առաջ նկարահանած սերիաներից մեկում երկրի նախագահի պաշտոնում հիշատակել էր Դոնալդ Թրամփին, ով 2016 թվականի նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքում դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը:
ԱՄՆ Կոլումբիա դաշնային շրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկել է վարչական շրջանի՝ նահանգ դառնալու փոփոխության օգտին, գրում է «Մեդուզան»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում պատրաստ են ԱՄՆ-ի հետ լիաֆորմատ հարաբերությունների վերականգնմանը, բայց դա դյուրին չի լինելու, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ Եվրոպայի անդամ, ապա պարտադիր պետք է ուշադրություն դարձնի նաեւ ճանապարհային ենթակառուցվածքին»,-ասաց դեսպանը:
Russia Today հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ողջ օրը ավտոմեքենա կվարի՝ ամերիկյան դրոշով՝ որպես Դոնալդ Թրամփի հաղթանակի նշան։
Հարցը, թե Հ. Քլինթոնն ընտրվելու դեպքում ի նպաստ Ղարաբաղի ինչ-որ քայլեր էր կատարելու, Ա. Նավասարդյանը ծիծաղելի համարեց. «Չմոռանանք, որ, երբ նա Ծիծեռնակաբերդ գնաց ու ծաղկեփունջ դրեց, երբ թուրքերը վայնասուն բարձրացրեցին, անմիջապես նա հետ կանգնեց իր քայլից՝ ասելով, որ իր այցելությունը մասնավոր այցելություն էր, ու ինքը հանդես չէր գալիս՝ որպես ԱՄՆ պետքարտուղար։ Սա է իրականությունը, և սպասել երկնային մանանա մեկի կամ մյուսի կողմից, կարծում եմ՝ նորից քաղաքական կատեգորիա չէ»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում կբարդացնի Եվրոպայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:
Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը
«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ և աջակցություն եմ ստացել նրանից: Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում»:
Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը բացում է անորոշության շրջանի դուռը, հայտնում է Reuters-ը։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել հարգել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, որտեղ հաղթանակել է հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
«Երկու գիշերում Թրամփը դարձավ նախագահ, ժամանակ է պետք վերլուծելու համար՝ ինչ կատարվեց։ Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ընտրություններ եղան՝ այն առումով, որ նշանակություն ունեցան և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործոնները: Սխալվեցին մասնագետները նույնիսկ կանխագուշակումների մեջ, թե ինչպես է էլեկտորատն իրեն պահելու»,- նշեց Ա. Նավասարդյանը:
Այս տարի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացված «Հայաստան» ներդրումային համաժողովը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 62.5 հազար ԱՄՆ դոլար։ Թե որքանո՞վ էր արդյունավետ այդ համաժողովը, դժվար է հստակ ասել։ Դրա «պտուղները շուտ չեն հասունանա»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի նախագահությամբ Ամերիկայում նոր շրջան է սկսվել, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օկլենդ քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ վաղեմի ընկերներ են։
Մի շարք երկրների կառավարություններ բուռն կերպով են արձագանքել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։
«Այդպիսի քաղաքականությունը մեզ սպառնում է ավելի խոր մեկուսացումով և ավելի մեծ կախվածությամբ Ռուսաստանից: Իսկ սա հաստատապես վատ հետևանքներ կարող է ունենալ Ղարաբաղյան խնդրի ու Հայաստանի համար»:
Վարչապետի կենսագրության մեջ նշված է, որ 2010թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շնորհավորել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։