ԵՄ-ն սև ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին
Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցակում ներառվել են Ղրիմից հինգ պատգամավորներ՝ Կոնստանտին Բախարեւը, Ռուսլան Բալբեկը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը եւ Սեւաստոպոլից պատգամավոր Դմիտրի Բելիկը: Եվս երկու ղրիմցի պատգամավորներ՝ Նատալյա Պոկլոնսկայան եւ Միխայիլ Շերեմետն, արդեն ներառված են ԵՄ-ի սեւ ցուցակում:
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է հայտարարության մեջ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից: