ԱՄԷ-­ի ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքը համախմբվում է ազգային կառույցների շուրջ

Արաբական Միացյալ Էմիրություններում ապրում է տաս հազարից ավելի հայ: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: «Հայկական համայնքն այստեղ սկսել է ձևավորվել 70 ական թվականներից: Հիմնականում հայեր են եկել Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, մասամբ՝ Իրանից: Տեղի հայերը հիմնականում ներկայացված են շինարարական ոլորտում, բանկային համակարգում, առևտրային ոլորտում:

Հայերն այստեղ աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ»,­ ասաց դեսպանը: Նրա խոսքով՝ տեղի հայերը փորձում են ազգային կառույցների շուրջ համախմբվել: Այդ գործում մեծ է Հայ առաքելական եկեղեցու դերը: Այս տարիների ընթացքում հիմնվել է առաջին եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Շարժայում և ընդամենը մեկ տարի առաջ Աբու Դաբիում կառուցվեց Սրբոց Նահատակաց եկեղեցին: Դեսպանի փոխանցմամբ՝ երկու եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա վարժարաններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930