Բաժիններ՝

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նոյեմբերի 9-­ին ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին, ով ժամանել է Արցախ՝ իր նոր գրքի նյութի հավաքագրման նպատակով։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նարինե Աբգարյանի այցը Արցախ՝ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրա ինքնատիպ ստեղծագործությունների միջոցով ընթերցասերների լայն շրջանակներ հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։

Կարեն Միրզոյանը նաև շնորհավորել է Նարինե Աբգարյանին «21-­րդ դար» անվանակարգում «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը ստանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս