
Հայաստանում ռուսական ավիաբազայի ուղղաթիռային անձնակազմերը գերազանցել են տարեկան թռիչքների պլանը

Հայաստանում ռուսական ռազմական ավիաբազայի Ми-24П հարվածային և Ми-8МТШ ռազմատրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը ընդհանուր թռիչքի տարեկան պլանը գերազանցել են 10 տոկոսով: Այս մասին հայտնում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ուսումնական թռիչքների շրջանակներում օդաչուներն ընդհանուր առմամբ օդում անցկացրել են ավելի քան 850 ժամ, ընդ որում մեկ անձնակազմի թռիչքի միջին ցուցանիշը կազմում է 60 ժամից ավել, ինչը տարեկան պլանը գերազանցում է 10 տոկոսով:
Տարվա սկզբից ուղղաթիռների անձնակազմերը «Ալագյազ» զորավարժարանում անցկացրել են երկու տակտիկական ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում օգնել են ռուսական ռազմաբազայի մոտոհրաձգային ուժերին: