Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ

Այսօր երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը:

Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ հանձնեց Արթուր Ալեքսանյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930