Բաժիններ՝

ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Նիդերլանդների՝ Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցչին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն նոյեմբերի 9-­ին ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին:

Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնել Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930