Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո եւ 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչեւ ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը եւ ով է եղել վճարողը մնում է անհայտ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ՝ մեկը՝ հաղթանակի դեպքում, մյուսը՝ ընտրություններում պարտության, հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Քլինթոնի շտաբի ներկայացուցչին:
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ է որակել ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները:
Հանրապետական կուսսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթում Է 30 նահանգներում: Այս տվյալները, որոնք պատրաստվել են Էքզիթփոլերի եւ ձայների հաշվման նախնական արդյունքների հիման վրա, ներկայացրել են տեղական մի շարք ԶԼՄ-ներ:
Միհրան Մովսիսյանը եւ մեր մյուս հայրենակիցները, սակայն, պնդում են, որ հյուր են գնացել իրենց թբիլիսցի ընկերոջը, որը նախկին զինվորական է, գիշերել են այնտեղ։ Հաջորդ օրը տուն են ներխուժել հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ ձերբակալել նրանց։ «Հայրս ընկերների հետ գնացել է հյուր իր վրացի ընկերոջ տուն։ Մի օր մնացել են, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, մտել են ներս։ Տանտերը, նա էլ է կալանավորված, սպասում էր, որ մարդ պիտի գար մոտը, դրանք եկան, հետեւից «աշխատողները» մտան ներս»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Թրամփի կողմնակիցներն ուրախ են, Քլինթոնի կողմնակիցները՝ անհանգիստ. «Ամերիկայի ձայն»
Թեպետ մամուլում չեն դադարում լուրերը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հետ են պահել քաղաքական նկրտումներից, ու նա որևէ առնչություն չի ունենալու Վիկտոր Դալլւսքյանի կողմից ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությանը, սակայն Դալլաքյանի շրջապատից հակառակն են ասում՝ որ Դալլաքյան-Օհանյան շփումները շարունակվում են:
«Դերասան, հասարակական գործիչ Աշոտ Ադամյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես և ներկայումս իր զործունեությունը ծավալում է այնտեղ։ Դերասանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց որ ԱՄՆ-ում լուրջ գործերով է զբաղված, գործեր, որոնք երկար ժամանակ Հայաստանում չի կարողացել ոչ մի կեիպ առաջ տանել, իսկ ԱՄՆ-ում դրա հնարավորությունը կա»:
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 670 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ առաջին անհրաժեշտության սննդատեսակները՝ իշխան ձկնատեսակը, ձուն, շաքարավազը, մսամթերքը, այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, թանկացել են 0.6 տոկոսով:
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հետ չմնալ մյուս օլիգարխ պաշտոնյաներից շքեղ առանձնատների մասով: Աջափնյակ վարչական շրջանում ապրող մեր աղբյուրը պատմեց, որ «Սասուն» ռեստորանի հարեւանությամբ մաեստրոն տեւական ժամանակ է՝ շքեղ առանձնատուն է կառուցում՝ երկհարկանի, սյուներով»:
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի նախագահ Էրդողանը գնալով ավելի բռնակալ է դառնում: Ընդդիմադիր քրդամետ ԺԴԿ կուսակցության թուրքական խորհրդարանի 11 անդամների ձերբակալությունը վերջինն է Էրդողանի բռնապետական քաղաքականության երկար շարանում:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը եւ այլն:
«Հայկական Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը:
Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը եւ համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:
«Ամերիկացիներն առաջընթաց են ակնկալում». Մաքքեյն. «Ամերիկայի ձայն»
Հոկտեմբերի վերջին Դիլանը հավաստել է, որ ընդունում է բարձր պարգեւը: Բայց առայժմ պարզ չէ, թե Բոբ Դիլանը կկարողանա արդյոք մասնակցել պարգեւատրման արարողությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Շվեդիայի մայրաքաղաքում:
adidas մարզական բրենդը վաճառքի է հանել Parley for the Oceans մարզակոշիկները, որոնք պատրաստվել են օվկիանոսային աղբից: Տեսաշնորհանդեսը հրապարակված է YouTube-ում:
Արտաքինից գրիչը հիշեցնում է անվերջության խորհրդանշանը՝ հորիզոնական ութ թվանշանը: Աքսեսուարն արդեն հանվել է վաճառքի, գինը 120 եվրո է:
Դուբայի կենտրոնում կկառուցեն տարածաշրջանում ամենամեծ բազմագործառական մարզադաշտը, այն կտեղավորի 20 հազար մարդու: Այս մասին գրել է The National-ը: Կառույցի մակերեսը կկազմի շուրջ 46 հազար քառակուսի մետր: Շինարարությունը կավարտվի 2018 թվականի վերջին:
Այս հիանալի աղանդերը խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի փող.1-ից-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի փող. 47, 49, 51, 53, 55 համարների ջրամատակարարումը:
Ընտանեկան հանրահայտ թերապևտ Միխայիլ Լաբկովսկին դասախոսություններ է կարդում «Սիրո մասին» և առաջարկում է պարզ կանոններ, որոնք կօգնեն յուրաքանչյուր կնոջ՝ դառնալ ավելի երջանիկ, հանդիպել իդեալական զուգընկերոջ և պահպանել սերը:
Հագուստի ու կոշիկների հետ առօրյայում բազմազան խնդիրներ կարող են առաջանալ։ Ներկայացնում ենք 20 խորամանկություն, որոնք կփրկեն հագուստը։
Ինչպես ասել է Լենինը, համացանցում հայտնվող մեջբերումների գլխավոր խնդիրն այն է, որ բոլորը դրան միանգամից հավատում են։ Օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր, բրազիլացի օնկոլոգ Դրաուզիլլիո Վարելլան ասել է. «Այսօր մենք աշխարհում 5 անգամ ավելի շատ գումար ենք ծախսում տղամարդկային անկարողության և կանանց կրծքերի սիլիկոնների, քան Ալցհեյմերի հիվանդության համար։ Մի քանի տարի անց մենք կունենանք մեծ կրծքերով տատիկներ և ամուր սեռական օրգաններով տղամարդիկ, բայց նրանցից որևէ մեկը չի կարողանա հիշել, թե ինչի համար է դա իրեն անհրաժեշտ»։ Տնային աշխատանք՝ Նոբելյան մրցանակի կայքում գտեք այսպիսի մրցանակակրի։
Ընդունված է ձավարեղենը, լոբազգիները, ընդեղենը և սերմերն օգտակար համարել։ Այսպիսի մթերքը շատ երկրներում և մշակույթներում համարվում է հիմնական սնունդ։ Իհարկե, դժվար է վիճել այս սննդամթերքի օգտակարության մասին, սակայն այս դեպքում ուշադրությունը կկենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ դրանք պարունակում են նյութեր, որոնք խոչընդոտում են օգտակար նյութերի ամբողջական ներծծմանը և յուրացմանը։
«Մենք պետք է մեր զգոնությունը բարձր պահենք՝ հաշվի առնելով Ադրբեջանում վատթարացող տնտեսական իրավիճակը և հասկանալով, որ Ալիևի վարքագծով պայմանավորված, ելնելով նախկին փորձերից, երբ ամեն անգամ վատանում էր իրավիճակը, ինքը փորձում էր առաջնագծում իրավիճակը սրել, որ հանրության ուշադրությունը շեղի»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 10-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Տորթն իր նկարներով եմ արել, ուզած նվերը՝ մեքենան, գնել, բայց Գևս ներկա չէ: