
Քրդերի դեմ պայքարում կրկին թուրք զինվորներ են սպանվել

Վանի Բաշքալե շրջանում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկները կրակ են բացել քորուջուներ (գյուղական պահապաններ) տեղափոխող ավտոբուսի վրա, ինչի արդյունքում 3 քորուջու եւ 1 քաղաքացի սպանվել են: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Մեկ թուրք զինվոր էլ սպանվել է քրդաբնակ Հաքքարիի եւ Չուքուրջայի միջեւ ընկած Հիսար Դաղը շրջանում PKK-ի դեմ իրականացվող գործողությունների ընթացքում:
Արդեն մի քանի ամիս է Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: