ՀՀ կառավարությունը «Գրանտ» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 21-ի նիստի օրակարգում:
Հանրահավաքին ներկա էր նաև գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը, ով չցանկացավ հարցազրույց տալ, փոխարենը՝ առաջարկեց զրուցել «Մասիսի զարգացման հիմնադրամի» տնօրեն Ստեփան Հովհաննիսյանի հետ:
Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ ապրիլի 19-ին կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դա ուղղակի զուգադիպություն է համարում. «Միգուցե պլանավորված է եղել, որ այդ դատավճիռն այդ ժամանակ լինի, ուղղակի քառօրյա պատերազմը ոչ պլանավորված էր: Պետք չէ մենք ինչ-որ բաներ շահարկենք, մտածենք, որ դա պլանավորված է, դա կարող է լինի ինչ-որ գործընթաց, պետք է ավելի խորն իմանալ, նոր ասել: Ես չգիտեմ, ծանոթ չեմ գործի բնույթին, չգիտեմ՝ երբ պետք է լիներ, միգուցե պետք է լիներ հենց այդ օրերին, պետք է գործի մանրամասներին ծանոթանալ»:
ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ապրիլի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում «Կովկասի թեժ կետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում» խորագրով կազմակերպված քննարկմանը` նվիրված ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և տարածաշրջանինառնչվող խնդիրներին:
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Արցախում խաղաղությանն աջակցող նոր վահանակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Մասաչուսեթս նահանգում գործող The Peace of Art, Inc ընկերության՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված թվային 7 վահանակներից մեկը փոխարինել է Արցախում խաղաղության ն աջակցող ուղերձով:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հիմնադրվել է Սաուդյան Արաբիայի փողերով, ներառյալ՝ կառավարության անդամների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասաց նա:
«Ռուսաստանի ողջ «փորացավը» եղել է Ղարաբաղի վրա ուղղակի վերահսկողության հաստատումը և ռազմական կոնտինգենտի տեղաբաշխումը: Ահա հենց այս խնդրում է, որ Մինսկի խումբը թույլ չի տալու ռուսական պլանի իրականացում»:
Հասարակությունը ցույց է տվել, որ պետությանը սպառնացող ագրեսիայի դեպքում ունակ է համախմբվելու: Եվ եթե դա տեղի ունեցավ ադրբեջանական զինված ագրեսիայի դեպքում, կարող է տեղի ունենալ նաև ռուսական ագրեսիայի պարագայում, որը, իհարկե, զինված չէ, բայց կարող է շատ ավելի վտանգավոր հետևանքներ ունենալ: Այդ թվում` նաև ռազմական:
«Ես հուսով եմ, որ Զիդանի մոտ ամեն ինչ կստացվի: Մենք բոլորս հիանում էինք ֆուտբոլիստի նրա կարիերայով և, բարեբախտաբար, հիանում ենք՝ նաև որպես մարզիչ, ով շատ երջանկություն և փառք կբերի թիմին»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել են 1964 թ. ծնված Սոս Գ.-ի:
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սրացումից հետո Ռուսաստանը պետք է խստացնի սեփական միգրացիոն օրենսդրությունը: Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Անդրկովկասի անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակն են քննարկել այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆֆը:
Ապրիլի 19-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցից ծուխ է նկատվում:
«Ես նույնպես կիսում են հնչեցված այն կարծիքները, որ այսօր աշխարհում տիրող ատելության մեծ ալիքը կարող է չեզոքացնել միայն սերը: Որպես մարդասիրության և ընկերասիրության օրինակ՝ ես կբերեմ ռոք երաժշտությունը, որը ֆրանսիական հեղափոխությունից հետո միգուցե ամենամեծ մարդասիրական դրսևորումն է, քանի որ այնտեղ տեսնում ես միասին ներկայացող ամենատարբեր ազգերի ու էթնիկ ռասաների ներկայացուցիչների, ովքեր բոլորը միասին իրար շատ լավ ու ներդաշնակ են զգում: Կրկին խոսելով ցեղասպանությունների մասին՝ պետք է բարձրաձայնել մարդկային հանդուրժողականության պակասի մասին, որ առկա է մեզանում»:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գերմանական նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր:
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Զենքի վերաբերյալ հայտարարություն արել եմ, ես տերն եմ իմ խոսքերի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով: Հ.Բագրատյանը, հիշեցնենք, ԱԺ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք:
Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Երեկ ապրիլի 18-ին, ՊԲ հարավային դիրքերի ուղղությամբ` ադրբեջանական կողմում, ականի վրա պայթյունից մահացել է այդ երկրի ԶՈւ փոխգնդապետ Ախունդով Սենան Թահիր օղլուն (Axundov Sənan Tahir oğlu):
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԱՊՀ երկրները կողմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
Ռուսների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումից կարելի էր խուսափել (51%) ու ափսոսում է, որ դա տեղի է ունեցել (56%), հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով «Լևադա-կենտրոնին»:
«Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ»:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար միջազգային միջնորդներ ներգրավելու անհրաժեշտության մասին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա մի միություն է, որտեղ պետք է կարողանանք մեր խնդիրները լուծել: Գոնե ԵՏՄ-ում կամ հանձնաժողովում որևէ խնդիր անցկացնելու, տնտեսական խնդիր լուծելու առումով որևէ խոչընդոտներ ես չեմ տեսնում: Այսինքն՝ այն, որ ինչ-որ երկրներ կան, որ գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ, դա բնական է, և իրենք փորձում են ինչ-որ ձևով իրենց ավագ եղբոր համար ինչ-որ դիվիդենտներ քաղել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՏԿ Կոլեգիայի նախկին անդամ (նախարար) Արա Նռանյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ԵՏՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը թշնամական վերաբերմունք են դրսևորում Հայաստանի հանդեպ, այս պարագայում ինչպե՞ս պետք է գործի Հայաստանը ԵՏՄ-ում:
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադրություն չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իր այսօրվա թիմից:
ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգեր մատակարարելը կարող է դառնալ նոր պատժամիջոցների պատճառ: