Ահա Մարիամը, որ անընդհատ փորձում է կապ հաստատել ամուսնու հետ և զարմանում, թե ինչու է Հովսեփի հեռախոսն անջատված, իսկ զինվորներն ի պատասխան Մարիամի հարցման՝ ասում են, թե հեռախոսը չեն կարող փոխանցել նրան: Եվ վերջապես՝ ահա հրամանատարին կորցրած զինվորները, ահա Արցախի լեռներն ու դաշտերը, որտեղ հավերժացան հերոս սասունցին ու նրա խոսքերը՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք…»:
Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր Facebook-ի պաշտոնական էջում իր երկրպագուներին է ներկայացրել իր վորջին ստեղծագործությունը՝ «Արի´, իմ սոխակ» օրորոցային երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։
Espai Barça-ի շրջանակում կատալոնական «Բարսելոնայի» ղեկավար կազմը ներկայացրել է «Կամպ Նոուի» մարզադաշտի նոր տարբերակը: Մարզադաշտի վերակառուցումը նախատեսվում է սկսել 2017 թվականին: 2021 թվականին պատրաստ կլինի վերանորոգված մարզադաշտը, որը հավակնում է դառնալ ամենալուսավոր մարզադաշտերից մեկը:
Նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին չվերթը դեպի Թել-Ավիվ: Այս մասին հայտարարություն են տարածել ավիաընկերության հասարակայանության հետ կապերի բաժնից:
Ապրիլի 22-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
2 տարի կուտակված աղբը երբևէ չի մաքրվել: Բողոքել են Չայկովսկի փողոցի բնակիչները: Ժամանակ առ ժամանակ սեփական ուժերով մաքրման աշխատանքներ իրակնացարել են, սակայն դա հարցը միայն մասնակի է լուծել:
Մեր զրուցակցի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է հարգի օրենքի պահանջը: Նա կարծում է՝ որքան կանայք շատ լինեն, այնքան խորհրդարանն ավելի մոտ կլինի հասարակության մոդելին, որովհետև, նրա խոսքով, մեր հասարակության մեջ կանայք ավելի մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ:
Քանի որ ֆիլմն ինքնին կոմերցիոն չէ, հովանավորներ չունի, և ֆիլմի գումարը հատկացրել է «Շարմ» ընկերությունը, և մի քիչ օգնել է «Կինոկենտրոնը», դրա համար չեմ ուզում խոսել բյուջեի մասին: Դա նույնն է, որ այսօր մարդիկ Ղարաբաղ գնալով՝ ինչ-որ օգնություն են տանում և պարտադիր բարձրաձայնում այդ մասին: Այս ֆիլմն այն գործն է, որ մենք արել ենք՝ որպես հայ: Ինչ էլ ծախսել ենք, մեր գումարն է, և այդ մասին բարձրաձայնելը ճիշտ չեմ համարում:
Ամռանը Սպալետին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռոմայից»` Տոտտիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 57-ամյա մասնագետը գլխավորում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակը:
«Որպես էկոնոմիկայի նախարար ինձ համար մտահոգիչ է, որովհետև մենք այս դեպքում ունենք տնտեսական աճի կասեցում:
Ղանդիլյան 49 շենքում արդեն 4-5 օր է, առաջ է եկել խմելու ջրի խնդիր: Բնակիչների խոսքով, շենքի ջրամատակարարումը նոր ջրագծերով իրականացնելու արդյունքում, շարքից դուրս են եկել հին ջրագծերը, դրանք, ըստ բնակիչների, չեն դիմացել ջրի բարձր հոսքի ճնշմանը:
Ապրիլի 22-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հյուրընկալեց Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի դրամաշնորհին արժանացած գիտնականներին:
Բռնություն գործադրելով՝ կողոպտել էր ծանոթին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած ապրիլյան հայտնի դեպքերից հետո մեծ թվով երկրապահներ ու կամավորականներ իրենց պարտքը համարեցին լինել առաջնագծում` առյուծ Հայ զինվորի կողքին:
Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նրա խոսքով՝ երևի մենք առաջնորդվում ենք «Լավ է ուշ, քան երբեք» կարգախոսով: Նա կարծում է, որ, թեկուզ ուշացած, բայց այդ քայլերը կենսական են, պարտադիր են՝ մշակել այն իրավաքաղաքական փաթեթը, որը մեզ հիմք կտա պահանջատիրության տարբեր ասպեկտները լուծելու համար՝ դրանք լինեն մշակութային, տարածքային, ֆինանսական և այլն: Ռ. Մելքոնյանը կարծում է և վստահ է, որ այն փաթեթը, որ մշակվել է Հայաստանում, պատասխան կտա տարբեր հարցերի, քանի որ, նրա խոսքով՝ այդ փաթեթում հարցերի բավականին լայն սպեկտր է ընդգրկված:
Օր օրի բանտի պատերից ներս էր սողոսկում ճշմարտությունը. առաջինը 20 հնչակյան գործիչներին Պոլսում կախաղան հանելու բոթն էր, որին հաջորդեցին իրենց բանտակից ընկերներից մի քանիսին, մեկ այլ վայր տեղափոխելու պատրվակով, ճանապարհներին սպանած լինելու, և գավառական հայ բնակչության տեղահանության և մասսայական սպանդի մասին լուրերը:
Ապրիլի 22-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար-Քաջազնունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ:
Կողոպուտ և գողություններ: Ոստիկանների հերթական բացահայտումը:
Թմրամոլները չվրիպեցին քրեական հետախույզների աչքից:
ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները:
Այս պահին Ազատություն հրապարակում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ստիկանությունը երկու օր առաջ հայտարարություն է տարածել՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին միջտարածություն պահպանել, երբ ոստիկանությունը գործողություն է իրականացնում:
Փորձարարական բջջային թերապիայի փորձարկումները ցույց են տվել, որ բուժման նկատմամբ կայուն մեզոթելիոմայով հիվանդներից գոնե մեկի մոտ նկատվել է ուռուցքային ռեգրեսիա:
Ապրիլի 22-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում ՝ գաջի գործարանի մոտակայքում, իրար են բախվել երկու ավտոմեքենա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 22.04.2016թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործունեությունը, Արման Բաբաջանյանը ասաց. «Սարսափելի»: Նա ասաց, որ հիմա Ազատության հրապարակ է գալու նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը, որից պատասխան է ակնկալում:
Չնայած ոչ լավագույն մարզավիճակին, Ջոն Սթոունզը նախկինի պես գտնվում է Եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունների շրջանակում:
Քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած գյումրեցի Ալեքսան Առաքելյանի ընտանիքը այսօրվանից նոր բնակարան ունի…:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական շարժման ներկայացուցիչները Ազատության հրապարակից ցանկանում էին երթով շարժվել դեպի Բաղրամյան 26: