Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» հիմնադրվել է Սաուդյան Արաբիայի փողերով. Սպիտակ տուն

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հիմնադրվել է Սաուդյան Արաբիայի փողերով, ներառյալ՝ կառավարության անդամների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

Ռոդսի հայտարարությունը հնչել է Բարաք Օբամայի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցից մեկ օր առաջ:

Երկու երկրների հարաբերությունների միջև պահպանվում են լուրջ հակասությունները: Մամուլի համաձայն՝ Սաուդյան Արաբիան սպառնացել է վաճառել հարյուր միլիարդների հասնող նավթ, եթե ԱՄՆ Կոնգրեսը օրենք ընդունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի փոխհատուցման մասին, որն իրականացրել էին «Ալ-Քաիդայի» անդամները:

«Խոսքն այն չէ, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունն է աջակցել «Ալ-Քաիդային», սակայն երկրում եղել են մի շարք հարուստ մարդիկ, որոնք երբեմն ուղղակիորեն գումար են նվիրաբերել ծայրահեղական խմբավորումներին: Այնպես որ, բազմաթիվ փողեր, նախատեսված նախագծի սկզբնական փուլի համար, հոսել են Սաուդյան Արաբիայից»,-հայտարարել է Ռոդսը:

Նրա խոսքով՝ նրանց թվում, ովքեր ֆինանսավորել են ահաբեկիչներին, եղել են սաուդյան կառավարության պաշտոնյաներն ու նրանց ընտանիքների անդամները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս