Բաժիններ՝

Ռուսների ավելի քան 50 տոկոսը կցանկանար վերականգնված տեսնել Խորհրդային Միությունը

Ռուսների ավելի քան 50 տոկոսը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումից կարելի էր խուսափել (51%) ու ափսոսում է, որ դա տեղի է ունեցել (56%), հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով «Լևադա-կենտրոնին»:

Խորհրդային ժամանակների նոստալգիայով տառապողների թիվն ամենամեծն է եղել 2010 թվականի նոյեմբերից ի վեր, սակայն պատմական առավելագույնը գերազանցում է այսօրվա ցուցանիշը՝ 2000թ. դեկտեմբերին ԽՍՀՄ-ի փլուզման մասին ափսոսել է ռուսների երեք քառորդը (75%):

Միաժամանակ, նվազել է նրանց թիվը, ում վշտացնում է ԽՍՀՄ-ի փլուզումը՝ 28%-ն ընդդեմ նոյեմբեր ամսվա 37%-ի: Հարցին դժվարացել է պատասխանել հարցախույզի մասնակիցների 16%-ը: Հարցումն անցկացվել է մարտի 25-28-ը: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ ՌԴ 48 շրջանների 137 բնակավայրերից:

Այն մասին, որ ԽՍՀՄ-ի փլուզումը անխուսափելի էր, հայտարարել էր հարցվածների մեկ երրորդը (33%): 17%-ը չի կարողացել ձևակերպել պատասխանը:
Սոցիոլոգները պարզել են, որ հարցվածների մեծ մասը (58%) կցանկանար վերածնել

ԽՍՀՄ-ը ու խորհրդային համակարգերը, ընդ որում, 44%-ը նշել է, որ ներկայում դա իրական չէ: Միաժամանակ, հարցվածների 31%-ը ասել է, որ չէր ցանկանա վերականգնված տեսնել ԽՍՀՄ-ն ու սոցիալիզմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս