Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-19 ժամանակահատվածում 4,195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,295,131,968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները:
Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Google ըկերությունն արտոնագրել է ալգորիթմ, որը ճանաչում է օգտատիրոջ դեմքի արտահայտությունը նրա կողմից որոնողական հանձնումն ստանալուց հետո: Այս մասին գրել է The Next Web-ը:
Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումը այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վանիկ Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հովհաննես Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։
Բացի Հայաստանի եզդիական համայնքից մասնակցել են նաև Գերմանիայից, Ռուսաստանից, Իրաքից, Սիրիայից և այլ երկրներից ժամանած հյուրեր։
Ապրիլի 18-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 5 րոպե առաջ դիմակներով, դանակի սպառնալիքով մտել են Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող դեղատուն և վերցնելով գումար` դիմել են փախուստի:
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Ռուսաստան ներկրվող թուրքական բադրիջանների վրա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով գերատեսչությունը:
Ստամբուլի ոստիկանությունը խոշոր հակաահաբեկչական օպերացիա է անցկացնում, հայտնում է թուրքական Sabah թերթը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը համացանցում տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակատանկային «Կոռնետ» հրթիռով ոչնչացվում Թուրքիայի Զինված ուժերին պատկանող М-60Т տանկը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ա. Գրիգորյանի իրավունքների պաշտպանությամբ:
Ադրբեջանը ռազմական տեխնիկան չի հեռացնի Ղարաբաղի շփման գծից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ապրիլի 23-24-ը պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, Ադրբեջանի ապրիլյան նախահարձակ ռազմական գործողություններին դիմագրավելու ընթացքում վիրավորված ԼՂՀ ՊԲ զինծառայողների առողջական վիճակը բավարար է գնահատվում:
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որը թույլատրել է երկրից հեռանալ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ադրբեջանի բանակի համար ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով խոշոր գումար է հատկացվելու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին ապրիլի 19-ին անց են կացրել խորհրդակցություն ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում կներկայացնեն զեկույց Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Գիշերը կրակոցներ լսեցինք, սնարյադները որ պայթեցին, վեց երեխուս ու կնոջս դրի մեքենաս, որ գյուղից հանեմ, գամ ծնողներիս, տատիս հետեւից։ Ամբողջ ընթացքում կրակում էին, հազիվ փրկվինք։ Հետ եկա գյուղ, 20 մետրի վրից ադրբեջանցիների խոսակցություն լսեցի, ասի իջնեմ գյուղապետարան զգուշացնեմ, որ թուրքերը գյուղ են մտել։ Գնացի զգուշացրի, ու էլ չկարողացա հետ գնալ, էդ ընթացքում մտել, իրենց սեւ գործն արել էին»:
Ապրիլի 20-ին, ժամը 03.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթե ր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
«Նիկեյ» առաջատար գործարար թերթի տվյալներով՝ արտադրության կանգնեցումը կբերի 50 հազար ավտոմեքենայով Toyota-ի արտադրության ծավալների կրճատման:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն։
Բրիտանացի բռնցքամարտիկը հնարավոր է համարում, որ ուկրաինացին մարտում բավարար ջանք չէր գործադրում` ֆինանսական նկատառումներից ելնելով:
Երիտասարդը Վագաս մարզասրահի դիմացից, բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել է իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան և նրա կամքին հակառակ տեղափոխել Արմավիր քաղաքի դաշտերը, որտեղ ոտքերով, ձեռքերով, ծառից պոկած ճյուղերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին, իսկ գիշերը, իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ և երեք օր պահել է ավտոմեքենայի սրահում:
«Լիդսի» սեփականատեր Մասիմո Չելինոն խոստովանել է, որ Ժոզե Մոուրինիոյին և Կարլո Անչելոտիին առաջարկել է գլխավորել ակումբը: