Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ:
Sputnik Արմենիայի թղթակից Ասատուր Եսայանցը ֆոտոշարք է ներկայացնում Մարտակերտից:
Սաուդյան արքայազն Թուրքի բին Աբդուլլան անցած հանգստյան օրերն անցկացրել է Լոնդոնում՝ շոկի մատնելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին իր 4 ոսկեզօծ շքեղ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով, գրում է The Telegraph-ը:
Ռուսական Дождь հեռուստաընկերությունը զրուցել է «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Իլյա Բարաբանովի հետ, ով այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում:
«Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը վերլուծում է ղարաբաղյան առաջնագծում իրավիճակի սրացումը, դրա քաղաքական և տարածաշրջանային հնարավոր հետևանքները:
«Մահվան պատն» իրենից ներկայացնում է 52 ուղղահայաց կանգնեցված կոնտեյներներ, որոնց ամրացված են փայտահեծաններ: Շինվածքի տրամագիծը կազմում է 37,5 մետր, իսկ բարձրությունը՝ վեց մետր:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի դաժան տեսարաններ պատկերող լուսանկարները ներկայացնում են Արցախի Թալիշ գյուղը, որն ընդամենը մեկ օր գտնվեց ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և ոչնչացրեց խաղաղ բնակչությանը:
Ցանկության դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում, հարկավոր է, որ դրա համար նման ցանկություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ընդգծեց Բաբայանը:
«Արդեն որքան ժամանակ է՝ այդ անձնավորությունը, այդ նոր ընտրված նախագահը միակողմանի այդ գիծն է տանում»,-168.am-ի հետ զրույցում խոսելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի կոչի մասին՝ նման տեսակետ արտահայտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ է արել շուտափույթ ապասառեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերաբերում է այս օրերին վրացական ԶԼՄ-ների աշխատանքին: Նրա գնահատմամբ՝ վրացական ԶԼՄ-ները անաչառ են աշխատել:
Ամբողջ աշխարհում կանայք փորձում են գտնել այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն ազատվել անցանկալի կնճիռներից, աչքերի սև շրջանակներից ու պարկիկներից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է պատրաստակամության մասին՝ հանդես գալ որպես չեզոք միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ տեղի ունեցավ ապրիլի 1-ին ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից մահացած 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը: Գյումրեցիները՝ ծանոթ, թե անծանոթ, հերթով գալիս էին հրաժեշտ տալու Վլադիմիրին:
Հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզական գործողություններից արդեն հասկացել էինք, որ ադրբեջանական կողմը հարձակման է նախապատրաստվում, ուստի մեր բոլոր ստորաբաժանումները բերել էինք մարտական պատրաստականության` թշնամուն ուժգին հակահարված հասցնելու նպատակով:
Առանց մեկնաբանության:
Մեր զինծառայողների, Արցախի և Հայաստանի կամավորների, ինչպես նաև ողջ ժողովրդի մարտական ոգին բավականին բարձր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` գնահատելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։
«Ես դատապարտում եմ ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը՝ և՛ իմ անունից, և՛ կուսակցության»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ամերիկացի մարզական փորձագետ և լրագրող Բրայան Ուինդհորսթը քնել է ESPN հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ, հայտնում է Mashable-ը:
«Ինձ համար անսպասելի բան չկար, եթե ինձ հարցնեին ԵԽ ԽՎ-ն կամ դրա նախագահը հայտարարություն անի, ինչպիսին կլինի, ես մոտավորապես կասեի ձեզ, որովհետև, ի վերջո, Ղարաբաղի դեմ ուղղված նախագիծը հենց ԵԽ ԽՎ-ի շրջանակներում է ընդունվել»,-168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը ԵԽ ԽՎ նախագահի հայտարարությունը:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ 21-ը հավասար է 12-ի: Բանից պարզվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:
Ադրբեջանը պետք է պատժվի, պետք է ստանա հազարավոր նոր գաղթականներ և պետք է տարածքներ կորցնի:
Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ևս անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ-ում իրավիճակի սրումը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, գրում է, թե իրականում «ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին եւ հակառակորդի հանցավոր ոտնձգությունները կանխելու ուղղությամբ Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:
Ատամնափառը բակտերիաների կպչուն, անգույն թաղանթ է, որն առաջանում է ատամների վրա և լնդերի մոտ: Ատամնափառն ատամի փչանալու, լնդերի բորբոքումների և այլ խնդիրների պատճառ է դառնում: Բարեբախտաբար, գոյություն ունեն բնական բաղադրատոմսեր, որոնք օգնում են պայքարել ատամնափառի դեմ:
Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (“Գրադ”) տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: