Բաժիններ՝

Մասաչուսեթսում Արցախում խաղաղությանն աջակցող թվային վահանակ է տեղադրվել

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Արցախում խաղաղությանն աջակցող նոր վահանակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Մասաչուսեթս նահանգում գործող The Peace of Art, Inc ընկերության՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված թվային 7 վահանակներից մեկը փոխարինել է Արցախում խաղաղության ն աջակցող ուղերձով:

«Թվային վահանակի վրա առկա է «Աջակցեք Արցախի ներկայիս հակամարտության խաղաղ լուծումներին» գրությունը և Help-nkr.com կայքէջի հասցեն, որն ուղղորդում է դեպի Արցախի կառավարության պաշտոնական կայքէջ, որտեղ էլ նշված են այն հասցեները և հաշիվները, որոնց միջոցով կարելի է գումարային փոխանցումներ կատարել», – ասել է The Peace of Art, Inc. ընկերության ի նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս