Բաժիններ՝

Սերգեյ Լավրովը կայցելի նաև Ադրբեջան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան: Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Լավրովի այցը Բաքու տեղի կունենա այս շաբաթվա վերջին:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը ապրիլի 22-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, կվարի մի շարք երկկողմ բանակցություններ: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի թեման նույնպես կքննարկվի ու կլինի առանցքայիններից մեկը»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի երկկողմ համագործակցության մյուս թեմաները «նույնպես կգտնվեն քննարկման կենտրոնում»:

Հայտնի է, որ այցի շրջանակում Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս