Բաժիններ՝

Մեդվեդևը կոչ է արել խստացնել միգրացիոն օրենսդրությունը

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սրացումից հետո Ռուսաստանը պետք է խստացնի սեփական միգրացիոն օրենսդրությունը: Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ուզում եմ ասել, որ մենք հիանալի հասկանում ենք չվերահսկվող միգրացիայի սպառնալիքը, մենք նախկինում էլ էինք դա հասկանում»,- ասել է նա՝ Պետդումայում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ՝   պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մենք միգրացիայի հարցով ամենաազատական օրենքները չենք ունեցել, իսկ հիմա՝ Եվրոպայում կատարված իրադարձություններից հետո, պետք է ավելի խստացնենք մեր միգրացիոն օրենսդրությունը»,-ասել է Մեդվեդևը:

Նա նաև բացատրել է, որ Դաշնային միգրացիոն կենտրոնը Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնելը պայմանավորված է նաև Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի սցենարից  խուսափելու համար: «Հարկավոր է, մարդու իրավունքները չխախտելով, մեզանից հեռու պահել այն խնդիրները, որոնց բախվել է Եվրոպան: Դրան պետք է միտված լինի կառավարության և օրենսդիրների գործունեությունը» , – ասել է ՌԴ վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս