Ամենավտանգավոր ֆեյքերը, իհարկե, եղել և մնում են նրանք, որոնք վարում են տվյալ երկրի գաղտնի ծառայությունները: Օրինակ, ադրբեջանական կողմից այս գործում կարող են ընդգրկվել շատ լավ հայերենին տրապետող մարդիկ, և այս պարագայում նրանց ֆեյք լինելը բացահայտելու համար որոշակի փորձառության կարիք կլինի, թեև սա էլ անհնար ու անհաղթահարելի բան չէ: Դրանք կարող են բացահայտվել նաև՝ չափից մեծ հետաքրքրություն դրսևորելով այնպիսի քաղաքական հարցերի շուրջ, որը պարզապես չի կարող ակնհայտ կասկածների տեղիք չտալ:
Վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանն առաջարկում է այսօր օպերային կատարում լսել:
ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա:
Ապրիլի 9-ին Լաս Վեգասում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին կդիմակայի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրես Սանչեսը: Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկը 4-րդ անգամ կմենամարտի ԱՄՆ-ում՝ փորձելով 6-րդ անգամ պաշտպանել չեմպիոնական գոտին: Աբրահամի՝ ԱՄՆ-ում կայացած նախորդ երեք մենամարտերից երկուսն ավարտվել են հայ բռնցքամարտիկի պարտությամբ:
«Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր է՝ գնել զենք ոչ թե՝ Ռուսաստանից, ինչը նա անում է, այլ՝ Իսրայելից ու Թուրքիայից: Ուստի ինձ թվում է, որ չպետք է տորպեդահարել այս հանգամանքը, որ վաճառվում է ինչ-որ մեկի զենքը»
Սիսիանի քաղաքային պանթեոնում այսօր հողին հանձնվեց նաև Մարտակերտի տարածքում անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհված Սիսիանի ԵԿՄ անդամ, մայոր Էդուարդ Յուրիկի Ալեքսանյանի դին:
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի դուստրը դաստակի վրա դաջվածք է Լոս Անջելեսի սալոնների մեկում: Իր Instagram-ում Փերիս Ջեքսոնը պարզաբանել է, որ այս կերպ ինքը հիշատակի տուրք է մատուցում իր հանգուցյալ հորը:
Ըստ պարոն Վարդանյանի՝ մենք հիմա կռվում ենք երկաթի կտորների հետ: Ադրբեջանը զենքերի հարթակում ունի հսկայական առավելություն: Յուրաքանչյուր զենք էլ ունի հակազդման միջոցներ, պարզապես պետք է շատ աշխատել:
Մարտակերտի դպրոցը թշնամու հրետակոծությունից հետո:
Ապրիլի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ծերերը, կանայք եւ երեխաները ժամանավորապես տեղափոխվել են այլ գյուղեր: Տղամարդիկ, սակայն, մնում են գյուղում, ասում են՝ տները կարգի բերելուց հետո ընտանիքներին էլ կվերադարձնեն ու կշարունակեն շենացնել իրենց գյուղը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Շարքային զինծառայող Նարեկ Վարդումյանն Արցախում, կոնքի հատվածում բեկորային վիրավորում է ստացել: «Հես ա բուժվելու եմ ու էլի միանգամից հետ գնամ այնտեղ»,- ասում է ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողը: 20-ամյա զինծառայողը, դիմելով ծառայակիցներին, ասում է. «Տղերք ջան, ձեր ցավը տանեմ,, դուք հիմա ըտեղ եք, մենք ստեղ հանգիստ պառկած ենք: Դիմացեք, մենք էլ ենք հես ա գալու»
Մենք չենք կարող նման սխալներ թույլ տալ, եթե ցանկանում ենք առաջ գնալ: Բայց մենք միշտ աշխատում ենք հաղթել, այսպիսին է մեր խաղի փիլիսոփայությունը:
Ապրիլի 7-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարձրացել է 6 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը:
«Մեկ էլ երեխայի ձայն եմ լսում, մեկը՝ 12, մյուսը՝ 13 տարեկան: Մեկը մյուսին ասում՝ «Ա, քինանք էն սոտկեն գրավինք»: Ես ասի՝ «Ռաֆո, մենք գնում ենք, այս երեխաներին ո՞ւր ես տանում»: Ռաֆիկը գնաց, որ համոզի, երեխաները սկսեցին լացել, բայց իրենց թողեցինք ստորոտին ու մենք բարձրացանք: Այս 12 տարեկանն ասաց՝ «Աստված տա՝ սաղդ կոտորվեք, որ մեզ հետներդ չեք տանում»»,- պատերազմի օրերից հիշեց ազատամարտիկ կինը:
Շաղատ գյուղի պանթեոնում ավելացավ եւս մեկ հողաթումբ` Դավիթ Բագրատի Սարգսյանի շիրմաթումբը:
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և […]
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտ»-ին՝ արագացնել Հայաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրի կնքումը:
Ստորագրվել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունները:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ ապրիլի 2-ի գիշերը, հայ ժողովրդի արիաբար կռվող բազմաթիվ զավակներից մեկն էլ 25-ամյա սպա Գևորգ Բաղդասարյանն է: Արդեն 4 տարի նա ծառայում է ԼՂՀ զինված ուժերում, Մատաղիսի զորամասում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը նշել է, որ ԵԱՏՄ-ում նախագահող երկրի` Ղազախստանի կողմից Երևանում ապրիլի 8-ին նախատեսված կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղափոխելու առաջարկը լուրջ հիմքեր չունի: «Ցանկանում եմ ընդգծել, որ նման գործելաոճն անընդունելի է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայում «Վոլֆսբուրգից» կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է խաղից ստացած տպավորություններով:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Երևանի ու Արարատ լեռան լուսանկարը:
Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնելու է 2016 թ. Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը:
Նա նշեց, որ իր արձակած հրամանին ավելացրել է ևս մեկը` եթե Ադրբեջանը հերթական անգամ կխախտի օրերս ձեռք բերված կրակի դադարեցման մասին համաձայնությունը, ապա զինված ուժերը հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը:
«Կներես, չհասցրի….». վերջին հրաժեշտը՝ զինծառայող Արամայիս Միքայելյանին:
«Եվրոպայում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ նոր կոնցեպտ են վերցնում, սանձահարման կոնցեպտ, և դա է լինելու բանակի դոկտրինի հիմքում, դրան ոչ ոք չի առարկել, ընդունել ենք հանգիստ, նորմալ է։ Սրանք հստակ դիրքորոշումներ են, որոնք եղել են, բայց այսօր չկան»:
Ձեռքիս և կրծքավանդակի հատվածում ականի պայթյունից վիրավորում ստացած Միքայել Սարոյանն էլ ասաց, որ իրեն արդեն լավ է զգում: Նա նշեց, որ դեպքից ոչինչ չի հիշում: Միքայելյանը, արդեն 9 ամիս է, զինվորական ծառայության է անցել: Հարցին, թե՝ դու է՞լ ես այն զինվորներից, որ կռիվ են անում վերադառնալու համար, նա պատասխանեց՝ անպայման:
Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 36 զոհ, որից 9 սպա է: Նրա խոսքով՝ զոհվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածների որոնումների ընթացքում նրանցից 4-ը գտնվել են զոհված: Վիրավորների թիվը երեկվա համեմատ 1-ով ավելացել է՝ հասնելով 122-ի: Վ. Առստամյանի խոսքով՝ նա վիրավորվել է այսօր՝ հրադադարի խախտման պատճառով: