Բաժիններ՝

Վաղը Ադրբեջանը հայ զինծառայողի մարմինը կհանձնի հայկական կողմին. APA

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին, հաղորդում է, որ վաղը՝ ժ. 15.00-ին, Ադրբեջանի համապատասխան կառույցները հայկական կողմին կհանձնեն հայ զինծառայողի մարմինը, ով զոհվել էր շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով:

Նշվում է, որ հայ զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930