ԱՊՀ երկրները շահագրգռված են Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ. Լեբեդև

ԱՊՀ երկրները կողմ են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորմանն ու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալուն: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները մտահոգում են համագործակցության երկրների բոլոր ներկայացուցիչներին»,- ասել է Լեբեդևը:

Լեբեդևի խոսքով՝ ԱՊՀ-ում «անկեղծորեն ցանկանում են, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում վերացվի և երկու հարևան պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդհանուր փոխզիջումային որոշում գտնեն, որպեսզի ոչ մի պարագում չվերսկսվեն ռազմական գործողությունները և որպեսզի սկսվի բոլորին մտահոգող խնդիրների խաղաղ լուծման շուրջ երկխոսություն»:

Նա հույս է հայտնել, որ «այդ ցանկությունները հաշվի կառնվեն և ԱՊՀ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հավաքական ջանքերը կհանգեցնեն դրական լուծման»:
«Մենք անկեղծորեն խաղաղություն ու բարեկեցություն ենք ցանկանում Հարավային Կովկասում»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս