
ԱՄՆ Պետդեպը չի բացառել, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել

ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ Իրանին զենիթահրթիռային С-300 համակարգեր մատակարարելը կարող է դառնալ նոր պատժամիջոցների պատճառ: Նման դիրքորոշում է ճեպազրույցի ժամանակ հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, հայտնում է TASS-ը:
«Այո, կարող են, սակայն ես չեմ պատրաստվում զբաղվել ինչ-որ ենթադրություններով: Ես նոր տեղեկություն չունեմ միակողմանի գործողությունների կամ պատժամիջոցների մասին՝ կապված այդ իրավիճակի հետ»,- ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե չի բացառում արդյոք Վաշինգտոնը զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետևանքով նոր սահմանափակումներ կիրառելը Իրանի նկատմամբ:
Միաժամանակ, Քիրբին չի նշել, թե ում դեմ կարող են սահմանվել պատժամիջոցներ: «Մենք տեսել ենք Իրանին С-300-ների փոխանցման մասին տեղեկությունները ու երկար ժամանակ դեմ էինք Թեհրանին նման ժամանակակից պաշտպանողական տիպի համակարգերի վաճառքին: Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,- ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը: