Բաժիններ՝

«3 շաբաթ առաջ ես ոչ մի դեպքում չէի հավատա, որ «Ռեալը» կպայքարի տիտղոսի համար». Իկեր Կասիլիաս

«Պորտուի» դարպասապահը դեռ հոռետես է:

«Ես հուսով եմ, որ Զիդանի մոտ ամեն ինչ կստացվի: Մենք բոլորս հիանում էինք ֆուտբոլիստի նրա կարիերայով և, բարեբախտաբար, հիանում ենք՝ նաև որպես մարզիչ, ով շատ երջանկություն և փառք կբերի թիմին:

Ես չգիտեմ, թե ինչ տրամադրություն է տիրում հիմա «Բարսելոնայի» հանդերձարանում, որովհետև ես այնտեղ երբեք չեմ եղել: Երբ գնդակը չի ցանկանում հայտնվել դարպասում, դա, չգիտես ինչու, անվանում են ճգնաժամ: Եթե 3 շաբաթ առաջ ինձ ասեին, որ «Ռեալը» կպայքարի տիտղոսի համար այս մրցաշրջանում, ես ոչ մի դեպքում չէի հավատա: Ես ուրախ եմ, որ մադրիդցիները շատ մոտ են գտնվում կատալոնացիներին և պայքարում են տիտղոսի համար այն իրավիճակում, երբ դա անհնարին էր թվում մի քանի շաբաթ առաջ»,- Կասիլիասի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Իկեր Կասիլիասը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում:

Մինչև «Պորտու» տեղափոխվելն իսպանացին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռեալում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս