«Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանն աջակցել հնարավոր միջոցներով, որպեսզի Թալիշը նորից վերականգնվի, քանի որ Թալիշը հնարավոր չէ միայն զենքով պահպանել»,- ասաց Մ. Խալափյանը` հավելելով, որ Թալիշը ժամանակին շեն բնակավայր էր, որը կարողանում էր տարեկան 2000 տոննա հացամթերք ու 4000 տոննա խաղողի բերք ապահովել:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ:
«Ամսի 1-ին էր դիրքերից իջել, ասեց՝ իջնեմ բատալյոն, իրիկունը կզանգեմ՝ կխոսենք ու էդ զանգն է, որ պիտի գա: Էդ օրը չկա, հաջորդ օրը դե արդեն իմացանք էս խառնաշփոթի մասին», – «Ազատության»-ը պատմեց զինվորի մայրը:
Հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է հեռանալ «Էվերթոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Պատկերացնո՞ւմ եք` Ռոգոզինը հայտարարում է, որ կշարունակեն զինել, այն էլ` արդիական զենքերով` քաջ գիտակցելով, որ այդ բոլոր զենքերն ուղղված են մեր դեմ: Իհարկե, ես ինձ չեմ վերապահում վերջին խոսքը: Վերջին խոսքը մեր ՀՀ նախագահինն է, մեր Ազգային ժողովինն է, մեր հասարակությանն է: Բայց առաջին և վերջին բանն այն է, որ մեր հույսը պետք է միայն ու միայն դնենք մեր վրա, չպետք է կրկնվեն պատմության դասերը, որ մի մասն արևմտամետ է, մի մասը՝ ռուսամետ, և այլն»:
«Տոտենհեմի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին առաջարկել է երկարաձգել համագործակցությունը:
Թուրիքայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
Ցույցից առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության անդամները հրապարակում ներկա անցորդներին ու զբոսաշրջիկներին բաժանել են ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ, որով մերկացրել են ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահայերի անվերապահ աջակցությունը արտահայտել Արցախի քույր-եղբայրներին:
Չնայած վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության թուլացմանը՝ հակառակորդի ագրեսիան կասեցնելու նպատակով Հայաստանի տարբեր հատվածներից և սփյուռքից Արցախ ժամանած կամավորականները շարունակում են լինել հայ զինվորի կողքին:
«Պիզայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնվել է սկանդալային իրավիճակում Սերիա С-ում «ՍՊԱԼ»-ի դեմ անցկացրած խաղի ժամանակ:
Այդ հաղթանակին մեզ կտանի կա՛մ իշխանությունը՝ արմատապես փոխելով իր վերաբերմունքը ժողովրդի, կյանքի ու դրա արժեքների նկատմամբ, կա՛մ այն իր տեղը կզիջի ուրիշներին:
Վերջին օրերի ծանր իրադարձությունները, որ ցնցեցին բոլորիս, այնուամենայնիվ, մեզնից պահանջում են ո՛չ միայն ոգու ամրություն և մտքի սթափություն, այլ նաև՝ գործողությունների հստակ գիտակցում՝ ով ինչպես և ինչով կարող է: Մենք տեսանք, որ թե՛ մեր զինվորականների բարձր դասը, թե՛ պարզ շարքայիններն ուղղակի դրսևորեցին ծայրահեղ գեղեցիկ, հայավարի և մարդկային վարքագիծ: Մենք՝ այստեղ, հուզմունքի, բայց խաղաղության մեջ ապրողներս, իրենց շատ սիրում ենք: Մենք գլուխ ենք խոնարհում այն զոհերի և նրանց ընտանիքների առաջ, որտեղ տեղի ունեցան այս ողբերգական դեպքերը:
Ծանրամարտի հավաքականի երկու անդամներ՝ Ռուբեն Ալեքսանյանը և Սմբատ Մարգարյանը բաց կթողնեն Նորվեգիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունը:
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների համատեքստում ԱԳ փոխնախարարը առանձնահատուկ կարևորել է Թալիշ գյուղում «Իսլամական պետության» ոճով խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառված բարբարոսությունների միջազգային դատապարտումը՝ որպես մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման աղաղակո ղ դեպքերի:
Այն փաստը, որ դրանք տեղի ունեցան անմիջապես Վաշինգտոնում անցած գագաթաժողովից հետո, զուգադիպություն չէ: Դա միջոց է տեղական ուժերի եւ խմբերի համար ցույց տալու, որ իրենք դեռեւս հզոր են եւ մինչ Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահները հանդիպում են փոխնախագահ Բայդենին եւ բանակցում պետքարտուղար Քերրիի հետ, իրենք կարող են ազդել տեղում իրավիճակի վրա:
Արցախի Մատաղիս գյուղն ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծության ենթարկվելուց հետո աստիճանաբար վերականգնվում է, տարհանված մարդկանցից ոմանք արդեն վերադարձել են գյուղ:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ընտրվել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ:
Ուրբաթ օրը «Բարսելոնան» և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) հարթել են համաձայնագրի դետալները, ըստ որոնց` Նեյմարն օգոստոսին կմասնակցի տնային Օլիմպիադային: Ինչպես հաղորդում է ESPN-ը, կատալոնական ակումբը գրավոր տեղեկացրել է CBF-ին իր որոշման մասին:
Ջեբրայիլի հատվածում նահատակված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, տանկիստ էր:
«Երբ արդեն գյուղի կենտրոնում էի, կանգնեցրեցի մեքենան, զրուցում էի համագյուղացիների հետ, երբ մեր գյուղի վրա եկավ առաջին արկը: Ես տղերքին անմիջապես հորդորեցի նստել մեքենաներն ու գյուղից որքան հնարավոր է արագ հանել երեխաներին ու կանանց: Ես էլ իմ մեքենան նստեցի, դեռ մի քանի մետր էի առաջ շարժվել, երբ երկրորդ արկը եկավ գյուղի վրա: Այդ արկը հետևի կողմից կպավ իմ մեքենային, դրա բեկորներից էլ ես վիրավորվեցի»,- նշեց Անդրեասյանը:
«Մենք ունենք շատ լավ մարտունակ բանակ, եթե համալրված չլինեինք, այսօր չէր լինի զինադադար: Պետական միջոցները կավելացվի այնքան որքան անհրաժեշտ է»,-հավելեց Հովիկ Աբրահամյանը:
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի հայկական եկեղեցիներում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված հայ զինվորների ու ադրբեջանական վայրագությանը զոհ գնացած խաղաղ բնակչության հոգիների խաղաղության համար պատարագ է մատուցվել:
Ստացված հասույթը, ինչպես նշեց մաեստրո Թոփչյանը, կտրամադրվի այս օրերին սահմանում զոհված ազատամարտիկների ընտանիքներին. «Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ բանակի՞ն ուղարկել հավաքված հասույթը, թե՞ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, բայց այսօր բարձրաստիճան ատյանների հետ ունեցած խորհրդակցություններից հետո որոշվեց, որ հանգանակված ողջ գումարները կտրամադրվեն զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչը մենք սիրով կանենք»:
«Իհարկե լավ կլինի, որ չվաճառեն: Դա իրենց ինքնուրույն գործն է, իրենք են որոշում, բայց մենք` որպես ռազմավարական գործընկեր, հորդորում ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք չվաճառեն ադրբեջանցիներին, որ նրանք էլ հնարավորություն չունենան դա օգտագործելու խաղաղ բնակիչների դեմ: Իրոք, լավ չենք համարում, որ իրենք վաճառում են»:
Գյուղն ամայի էր։ Խաղաղ բնակչությանը, ինչպես հավատացնում էին մեզ, տարհանել էին։ Փողոցներում քաղցած կենդանիներ էին թափառում։ Շները սովից հաչում էին, նույնիսկ սրանց կապերը չէին հասցրել արձակել։ Հորդառատ անձրև էր։ Ջրի կաթիլները թրջում էին օբյեկտիվը։ Միացանք երկու ոստիկանի, որոնք սկսեցին գյուղը հետախուզել։
Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից («ՄՄ-21» (Գրադ) եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ, ամենատարբեր տրամամափի հրետանային միջոցներ (այդ թվում՝ 152 մմ հրանոթներ), ծանր հրետանային «ՏՈՍ-1» համակարգ, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներ, տանկեր ու այլ կարգի զրահատեխնիկա, գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռա-հրետակոծման է ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր:
«ՊՆ-ն հիմա էլ պատրաստ է շարունակել համագործակցությունը ընկերությունների հետ, եթե ներկայացված առաջարկները համապատասխանեն բանակի պահանջներին ու խելամիտ գնային սանդղակում լինեն»:
Արցախում զոհված զինծառայող Հրաչյա Սամվելի Մուրադյանը երեք անչափահաս երեխաների հայր էր: Այսօր տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը: Հրաչյա Մուրադյանի ընկերներից՝ Վարդանը պատմեց, որ նա 2 դուստր և մեկ որդի ունի: «Ինքն այսօր որ գնացել, նահատակվել է, մեր եղբայրն է, մեզ համար է արել: Մենք էլ ենք պատրաստ իր նման հասնենք, մեր հայ հողը պահպանենք ու մինչև վերջ գնանք»,- ասաց նա՝ նշելով, որ վերջին անգամ Հրաչյա Մուրադյանի հետ խոսել է մեկ ամիս առաջ:
Ապրիլի 9-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: