Բաժիններ՝

Ազարը ցանկանում է մնալ «Չելսիում»

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մտադրություն չունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ իր այսօրվա թիմից:

Ըստ անգլիական The Times պարբերականի տեղեկության՝ բելգիացին զրույց է ունեցել «կապույտների» ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ, որի ընթացքում կիսապաշտպանը հայտարարել է, որ մտադիր է մնալ «Չելսիում»:

Հաղորդվում է, որ Ազարով արդեն երկար ժամանակ հետաքրքրվում են «ՊՍԺ»-ն և «Ռեալը»:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ազարը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ ԱՊԼ-ում, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 26 հանդիպում, չի դարձել ոչ մի գոլի հեղինակ և միայն աչքի է ընկել կատարած 3 գոլային փոխանցումներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս