«Հայ ժողովուրդը երկու անգամ է զոհ դարձել` Ցեղասպանությանը և ժխտողականությանը»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց հրեա ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը:
Մոսկվայում բնակվող ծնունդով Անիի տարածաշրջանի հայ ընտանիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկել են Հայաստան: ՌԴ-ից ուղիղ դեպի Գյումրի:
Չնայած նրան, որ օրեր առաջ արդեն իսկ հայտնի էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մասնակցելու Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, այնուամենայնիվ հետաքրքրական էր մնում այն, թե ԱՄՆ-ը ինչ մակարդակով կմասնակցի դրանց:
Գալիպոլիի տոնակատարությունը կազմակերպելով՝ Թուրքիան փորձում է աշխարհի ուշադրությունը շեղել Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցից: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Չենգիզ Աքթարը, ով Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:
«Պետք է հաղթես քեզ սպանողներին»,- այս մասին այսօր ասաց Ռուանդայի ցեղասպանության վերապրող, սոցիոլոգ, հոգեթերապևտ Էսթեռ Մուջավոյուն Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում:
ԱՄՆ-ը տեղյակ է Թուրքիայի դիրքորոշման մասին, որ պետք է այս հարցը թողնել պատմաբաններին:
Ապրիլի 21-ին, ժամը 17.00-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի:
Գագաթաժողովը տեղի է ունենալու մայիսի 8-ին, դա կլինի ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով:
168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է ամերիկյան քաղաքականության մասին, հաշվի առնելով այն, որ արդեն իսկ նշվում է, որ Օբաման այս տարի էլ չի ասի Ցեղասպանություն բառը, բարոնուհին հարցրեց՝ «Դուք զարմացա՞ծ եք»: Ըստ նրա՝ ուրիշ բան չէր էլ կարելի սպասել ԱՄՆ-ից. «ԱՄՆ շատ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը, և ես ուրախ եմ դրա համար: Ցավում եմ, որ ԱՄՆ կառավարությունը չի ընդունել»:
Թուրք վերլուծաբանն ասաց, որ Թուրքիայում արմատների ինտենսիվ փնտրտուք է ընթանում: Ըստ նրա` գնալով ավելանում են թուրքերը և քրդերը, որոնք հպարտորեն խոսում են իրենց հայկական արմատների մասին, այնինչ նախկինում դա քողարկված ճշմարտություն էր, իրենք այսօր այդ մասին գրքեր են գրում, ֆիլմեր նկարահանում: Այսինքն, նրա խոսքով, թաբուներն են փոխվել:
Այդ հաշվով զրույց է տեղի ունեցել մեր երկու երկրների առաջնորդների միջև, Ռեջեփ Թայյիփ Էրդողանին քաջ հայտնի են եղել Հայաստան այցելելու Պուտինի պլանները:
Այսօր՝ ապրիլի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 35 OP 483 համարանիշի և «Գազել» մակնիշի 0327 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Ուշակովի խոսքերով՝ Պուտինն ու Օլանդը քննարկելու են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների հարցը:
Նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք շատ գերզբաղված են, հաճախ ընդամենը մի քանի ժամով են այցելել Երևան՝ մասնակցելու ֆորումին, ինչպես ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստեյնը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիզ Մորենո-Օկամպոն, ովքեր կանգնեցին հայ ժողովրդի կողքին «Ընդդեմ ցեղասպանությունների հանցագործությունների» ֆորումի շրջանակներում՝ ասելով, որ «այլևս երբեքը», ցավոք, այս պահին չի աշխատում, քանի որ Հայոց ցեղասպանությանը հետևել են շատ ցեղասպանություններ և 20-րդ դարը դարձել է մարդկության պատմության մեջ ամենաարյունոտը:
Հայաստանը նույնպես շատ է փորձում այսօրվա Թուրքիան տարանջատել Օսմանյան կայսրությունից ու այդ հանցագործություններից, բայց այդ տարանջատվելու ընտրությունը միայն Թուրքիայի իշխանությունների ձեռքին է: Նման տեսակետ այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Մեր հարցին, որ Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունն այս օրերին ԱՄՆ-ում է, այսինքն՝ թուրքական դիվանագիտությունը լա՞վ է աշխատում, Վ.Սարգսյանը Պատասխանեց. «Ոչ մի նոր բան դրա մեջ չեմ տեսնում, թուրքական պատվիրակություններն ամենուր են, նաև Գերմանիայում են և այլ տեղերում, բայց դա չխանգարեց Չիլիի ներկայացուցիչների պալատին ընդունել բանաձև, Ավստրիայի խորհրդարանին՝ անել իր քայլը, ԵԽ-ին՝ անել իր քայլը: Դա միշտ ընտրություն է, ընտրություն է նրա, թե որքանով արդյունավետ է պայքարը հանցագործության դեմ այս կամ այն ձևով»:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Ռուսաստանն արել և շարունակում է անել ավելին, քան՝ որևէ մեկը, որպեսզի գտնի այդ շատ բարդ սակայն իրականում լուծման ենթակա ճգնաժամի հանգուցալուծումը:
Մենք կողմ ենք, որ կարգավորվեն հայ-թուրքական փոխհարաբերությունները, որ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը և դրանով իսկ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անակնկալ այցելել է Արմավիրի մարզ:
Թանգարանի բացառիկ նմուշներից է Մուշի կոտորածների ականատեսի վկայությունը` Յուսսի Բյորնի տատի հավաքածուն, որտեղ մի քանի տետրերում ամփոփված են Մուշի կոտորածների մանրամասները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Ապրիլի 12-ին, երբ Հռոմի պապի մասնակցությամբ Վատիկանի սոուրբ Պետրոս տաճարում տեղի ունեցավ այդ պատմական պատարագը, Հռոմի պապի կողմից արվեց պատմական հայտարարությունը, համաշխարհային մամուլում մի աննախադեպ հրապարակումների ալիք սկվեց, որը շատ նման էր Այվազովսկու 9-րդ կտավին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով, որ այդ ալիքը լրացուցիչ խթան ստացավ Հռոմի պապի հայտարարությունից հետո:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին
Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Հավլաբարի նախագահական նստավայրը:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքը քննող դատավոր Արարատ Պետրոսյանին:
Զեմանը հայտարարել է, որ Պուտինն ինքնասպան չէ և գիտակցում է այդ հարձակման հետևանքները: