ԱՄՆ-ը Գալիպոլիի միջոցառումներին ներկայացված կլինի դեսպանի մակարդակով
Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ին նշվող Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացած ԱՄՆ-ը դանց կմասնակցի ցածր մակարդակով: Այդ միջոցառումներում ԱՄՆ-ը ներկայացնելու է Թուրքիայում նրա դեսպան Ջոն Բասսը:
Չնայած նրան, որ օրեր առաջ արդեն իսկ հայտնի էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի մասնակցելու Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին, այնուամենայնիվ հետաքրքրական էր մնում այն, թե ԱՄՆ-ը ինչ մակարդակով կմասնակցի դրանց:
Եվ ահա պարզվել է, որ Սպիտակ տունը որոշել է, որ այդ միջոցառումներին ԱՄՆ-ի անունից մասնակցելու է դեսպան Ջոն Բասսը: Միևնույն ժամանակ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներում ԱՄՆ-ը ներկայացնելու է ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուի գլխավորած վեց հոգանոց պատվիրակությունը: