
Գոյություն ունի ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու հնարավորություն. Լավրով

Спутник, Эхо Москвы և Говорит Москва ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կան հնարավորություններ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար.
«Ռուսաստանն արել և շարունակում է անել ավելին, քան՝ որևէ մեկը, որպեսզի գտնի այդ շատ բարդ սակայն իրականում լուծման ենթակա ճգնաժամի հանգուցալուծումը»: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը շարունակում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ.
«Կանոնավորապես շփվում ենք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Մեր նախագահը նույնպես շարունակում է այդ թեման քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ իր շփումներում:
Կա առաջընթաց գրանցելու համար համընդհանուր հիմք գտնելու հնարավորություն և հուսով ենք, որ առաջիկա շփումները, այդ թվում նաև Երևանում (Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հայաստան) հնարավորություն կտա արագացնել այդ գործընթացը: Ըստ իս՝ այն արդեն իսկ հասունացել է»: