«Եթե ցանկանաք առաջ անցնել, չեք կարող, շարունակելու եք տառապել». Յաիր Աուրոն
«Հայ ժողովուրդը երկու անգամ է զոհ դարձել` Ցեղասպանությանը և ժխտողականությանը»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց հրեա ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը:
Նա նշեց, որ խոսելով Ռուանդայի ցեղասպանության մասին խովում է 1 միլիոն ցեղասպանվածների մասին: «Չեմ համարձակվում ասել` մեկ օրվա ընթացքում քանի հոգի է սպանվել, մեկ վարկյանի ընթացքում քանի հոգի, ուսանողներիցս մեկը Երևանում վերցրեց համակարգիչն ու ասաց, որ վեցից յոթ մարդ յուրաքանչյուր մեկ վարկյանի ընթացքում ու այդպես շուրջ հարյուր օրվա ընթացքում: Զգացված եմ, որովհետև Դուք խոսում եք Ցեղասպանության մասին, շնորհակալություն, որ չեք մոռանում այլ ցեղասպանությունների զոհերին, Դուք խոսում եք Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ես կուզեի, որ իմ երկիրը ունենար նույն վերաբերմունքը, ինչ Դուք ցուցաբերեցիք այստեղ: Մենք հերքում ենք Ցեղասպանությունը և հիմք ենք ստեղծում նոր Ցեղասպանությունների համար: Հայկական ցեղասպանության դեպքում մենք կարող ենք անընդհատ խոսել դրա մասին, բայց երբ 24-25 պետություն է ճանաչել այն, չունենք հնարավորություն կանխելու ապագա ցեղասպանությունները, որովհետև Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն հայերի և թուրքերի խնդիրը չէ, այլ մարդկության խնդիրն է»,- ասաց հրեա ցեղասպանագետը:
Նա նշեց, որ հայ ժողովուրդը երկու երևույթի` Ցեղասպանության և ժխտողականության զոհ է: «Երբ երիտասարդ հայերի հետ եմ խոսում հիմա, իրենք չգիտեն իրենց ընտանիքից որևէ մեկին, ով վերապրել է Ցեղասպանությունը, նրանց մեծ մայրերն ու հայրերն են վերապրել Ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանությունն իրենց կյանքի հիմքում է ժխտողականության հետևանքով: Կան, իհարկե, հայեր, որոնք ասում են, թե պետք է առաջ անցնել Ցեղասպանությունից և ժխտողականությունից, բայց ուզում եմ անկեղծորեն ասել` առաջ չեք կարող գնալ, առաջ չեք կարող գնալ, եթե Ցեղասպանությունը միայն ճանաչվի: Շարունակելու եք տառապել այն վերքից, որը ստացել եք Ցեղասպանության և ժխտողականության հետևանքով: Անկեղծորեն ուզում եմ ասել, որ պետք է գտնել ճանապարհ միավորելու պայքարը ճանաչման ինչպես նաև Ղարաբաղի ու Հայաստանի վարապրումը միավորելու համար, որովհետև վերապրման Ձեր պայքարն ավարտված չէ: Նայում ենք Հայաստանին, տեսնում` ԼՂ-ն , հասկանում ենք, որ ավարտված չէ»,- նման խոսք ուղղեց ֆորումի մասնակիցներին հրեա մասնագետը: Նա տեղեկացրեց, որ վեց տարի առաջ Թուրքիայում է եղել և ասել այն, ինչ Հայաստանում: Յաիր Աուրոնի համոզմամբ` Թուրքիան առանց Ցեղասպանության ճանաչման չի կարող ժողողովրդավարական հասարակություն դառնալ:
«Թուրքեն իրենց նպատակներից ելնելով պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը հակառակ դեպքում մնալու են նույն շրջանակի մեջ, որը հնարավորություն չի տա նրանց դառնալ իրական ժողովրդավարական հասարակություն»,- նկատեց հրեա ցեղասպանագետը:
Նա ցավով ասաց, որ պետք է ինքներս մեզ հարց տանք, թե ինչ է նշանակում, երբ 100 տարի անց ընդամենը 24 պետություն է ճանաչել Ցեղասպանությունը: «Անկեղծ ասեմ, ԱՄՆ-ն չի ճանաչում Ցեղասպանությունը, վերջակետ: Եթե Օբաման հայտարարի, որ ճանաչում է Ցեղասպանությունը, ապա սա պետք է լինի ոչ թե պետության կողմից, այլ քաղաքական առաջնորդի կողմից, դա պետք է հայտարարվի ու պետք է լինի հստակ: Գերմանիան չի ճանաչում, Գերմանիան առաջիններից մեկը պետք է լիներ, որովհետև իրենք ունեցել են նման դեպք: Եթե խորհրդարանը բարդությամբ մի բառ է հիշատակում, դա դեռ Ցեղասպանության ճանաչում չէ, որովհետև Դուք չեք անդրադառնում բարոյական ոճրը պատասխանատվության խնդրին: Գերմանիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն, ինչպես Հոլոքոստը:
Երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, խոսում ենք ոճրագործի ու զոհի մասին, խոսում ենք երրորդ կողմի մասին, երրորդ կողմը գերակշռող մեծամասնությունն է մարդկության: Բոլոր ցեղասպանությունների դեպքում մարդկության միայն փոքր մասն է ուղղակիորեն ներգրավված: Ո՞րն է երրորդ կողմը: Նրանք, ովքեր մասամբ աջակցում են տուժածներին և զոհերին, դրանք քիչ են: Նրանք ովքեր աջակցում են տուժողներին արդար մարդիկ են, բայց նրանք քիչ են: Նրանց պետք է հիշել այդուհանդերձ: Կան նաև այնպիսիք, որոնք ոճրագործներին են աջակցում` շահ քաղելով դրանից: Կան նաև անտարբերներ, բայց նրանք անտարբեր չեն, այլ ոճրագործի կողմն են»,- ասաց իսրայելցի ցեղասպանագետ Յաիր Աուրոնը: