Կրեմլում հուսով են, որ Անկարան ըմբռնումով կմոտենա Պուտինի երևանյան այցին. Ուշակով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հուսով են, որ Անկարան ըմբռնումով կմոտենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Երևան այցելելուն՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը.

«Այդ հաշվով զրույց է տեղի ունեցել մեր երկու երկրների առաջնորդների միջև, Ռեջեփ Թայյիփ Էրդողանին քաջ հայտնի են եղել Հայաստան այցելելու Պուտինի պլանները: Նաև քաջ հայտնի է, որ մեր երկիրը ապրիլի 24-ին բավական բարձր մակարդակով ներկայացված կլինի Թուրքիայում»:

Ուշակովը հիշեցրել է, որ ապրիլի 24-ին Թուրքիայում Ռուսաստանը ներկայացնելու է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Պուտինը Երևան է մեկնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Ուշակովը մանրամասնել է, որ Պուտինը Երևան է մեկնելու հինգշաբթի երեկոյան:

Ուշակովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն ավելի վաղ արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդի համալիր: Ուշակովը մանրամասնել է, որ դա տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերին և 2013 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած այցերի ժամանակ.

«Որքան որ տեղյակ ենք, հիշատակի միջոցառումներին ներկա են գտնվելու ավելի քան 20 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, որոնք, ինչպես և մեր նախագահը, ելույթ կունենան հիշատակի միջոցառումների ժամանակ:

Այս անգամ Պուտինի երևանյան այցի ծրագիրը բաղկացած է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց, միջոցառման ժամանակ ելույթ ունենալուց, ապա Հայաստանի նախագահի անունից կտրվի պետական ճաշ:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրն ավանդաբար բազմաթիվ տարիներ արդեն իսկ նշվում է ապրիլի 24-ին, տարբեր գնահատականներով՝ 1915-1916 թվականներին Թուրքիայում ոչնչացվել է ավելի քան 1.5 միլիոն հայ, ավելի քան 600.000 մարդ հարկադրաբար վտարվել է դեպի Միջագետքի անապատներ, մոտ 300.000 հայ էլ ապաստան է գտել Ռուսաստանում:

100-րդ տարելիցը պատմական ու հոգևոր մեծ նշանակություն ունի մեզ համար դաշնակցային Հայաստանի ու Հայաստանի բարեկամական ժողովրդի, Ռուսաստանի հայկական համայնքի համար, որը կազմում է մոտ 3 միլիոն մարդ:

Մեզ մոտ՝ Ռուսաստանում, նույնպես այդ ժամկետը առաջացնում է լայն արձագանք. Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն ավելի քան 2000 հիշատակի ակցիաներ, Մոսկվայում կբացվի ցուցահանդես»:

Ուշակովը հավելել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը քաղաքական մակարդակով իր արտացոլումն է գտել 1995 թվականի ապրիլին և 2005 թվականի ապրիլին Պետդումայի արած հայտարարություններում:

Ուշակովի խոսքերով՝ ՌԴ Պետդուման մտադիր է հատուկ հայտարարություն ընդունել ապրիլի 24-ին 100-րդ տարելիցի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։