Բաժիններ՝

Ավտոերթ ՌԴ-ից դեպի Գյումրի

Tsayg.am-ը գրում է. Մոսկվայում բնակվող ծնունդով Անիի տարածաշրջանի հայ ընտանիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկել են Հայաստան: ՌԴ-ից ուղիղ դեպի Գյումրի:

Ավտոերթ, որի առաջին կանգառը Վարդանանց հրապարակն է եղել: Ակցիայի նպատակն ամբողջ աշխարհին հայոց ցեղասպանության մասին ևս մեկ անգամ հիշեցնելը, 1 ու կես միլիոն նահատակների արյան համար պատմությանն առերեսվելն ու արդար ճանաչում պահանջելն է: Մի քանի հազար կիլոմետր ճանապարհ կտրած ընտանիքները տասնյակ քաղաքներով են անցել, ծածանել հայկական դրոշներն ու պատմել 100 տարի առաջ կատարված եղեռնագործության մասին:

Նախաձեռնության հեղինակների հաջորդ կանգառը Մարալիկն է, ապա՝ Երևանը, որտեղ կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, իրենց հարգանքի տուրքը կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս