Ցեղասպանության թանգարանին եզակի նմուշներ են նվիրաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունն այլևս հասանելի կլինի բոլորին. պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 21-ին, որի գիտական հայեցակարգը մշակվել ու իրականացվել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ: Առաջին այցելուներից էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որի գլխավորությամբ բացվեց վերակառուցված Հայոց ցեղասպանության թանգարանը՝ բոլորովին նոր ու բացառիկ ցուցադրությամբ: Թանգարանի տնօրենը նաև լրագրողների համար էքսկուրսիա վարեց «նոր» թանգարանի նոր ցուցադրության մեջ` մանրամասն տեղեկացնելով վերջին երեք տարվա աշխատանքների արդյունքը:

Թանգարանի ճարտարապետն է Սաշուր Քալաշյանը: Իսկ սրահների ներքին ձևավորումն ու դիզայներական հայեցակարգը մշակել ու իրականացրել են Լուսինե Մաթևոսյանը և Քրիստինե Աբրահամյանը: Ինչ վերաբերում է թանգարանի մասնաշենքերի կառուցման աշխատանքներին` հիմնավերանորոգում տեղի է ունեցել հին մասնաշենքում, և կառուցվել են երկու նոր խոշոր մասնաշենքեր: Այսօր նախկին երեք սենյակների փոխարեն` այցելուները կշրջեն 12 մեծ ու փոքր սենյակներով:

Cexaspanutyan tangaran-Amali (43)

Cexaspanutyan tangaran-Amali (44)

Կարդացեք նաև

Cexaspanutyan tangaran-Amali (42)

Cexaspanutyan tangaran-Amali (40)

Թանգարանի տնօրենի խոսքով` այս տարիների ընթացքում թանգարանի ցուցադրությունը մշտապես համալրվել է բացառիկ նմուշներով, դրանք նվիրաբերվել են տարբեր ժամանակաշրջաններում ու շատ տարբեր մարդկանց կողմից: Նվիրաբերողներից մի քանիսը ներկա էին նաև ցուցադրության ժամանակ, որոնց այսօր հրավիրել են Հայաստան` Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ ավելի մանրամասն ներկայացնելու իրենց նվիրաբերած իրերը:

Թանգարանի բացառիկ նմուշներից է Մուշի կոտորածների ականատեսի վկայությունը` Յուսսի Բյորնի տատի հավաքածուն, որտեղ մի քանի տետրերում ամփոփված են Մուշի կոտորածների մանրամասները:

«Այս գիրքն իմ տատը գրել է այն ժամանակ, երբ Մուշում է աշխատել` կոտորածների ժամանակ, նա ամեն ինչ գրի է առել, ինչ տեսել է: 1903-ին ինչ-որ փոքրիկ կոնֆերանս է եղել Նորվեգիայում, այդ կազմակերպությունը եկել էր Նորվեգիա՝ խոսելու հայերի մասին, և դրանից հետո իմ տատը հասկացել է, որ դա է իր կյանքը: Գիտեք, տատս շատ հարուստ ընտանիքից է եղել և մեծացել է շատ ճոխ պայմաններում, նա պարզապես մեկ այլ կյանք է ընտրել իր համար, ու մինչև իր կյանքի վերջն ապրել է այդ կյանքով: Դա իր առաքելությունն էր, և նա երջանիկ էր, նա չէր կարծում, որ տառապում է, նա երջանիկ էր: Ինձ դուր է գալիս ներկայացնել այս մեծ կնոջը, քանի որ նա անկախ էր, ուժեղ, նա լավ օրինակ է շատերի համար, ես նման ուժեղ կանանց հայերի մեջ էլ եմ տեսել»,- պատմում է Յուսսի Բյորնը:

Cexaspanutyan tangaran-Amali (31)

Cexaspanutyan tangaran-Amali (33)

Cexaspanutyan tangaran-Amali (32)

Cexaspanutyan tangaran-Amali (34)

Cexaspanutyan tangaran-Amali (36)

Cexaspanutyan tangaran-Amali (38)

Cexaspanutyan tangaran-Amali (39)

Հայկ Դեմոյանը նշեց, որ այս բացառիկ վկայությունը շուտով պետք է թարգմանաբար հայերեն ու նաև անգլերեն ներկայացվի, այն մի քանի տետրերից է բաղկացած, և Յուսին վերջերս հայտնաբերել է նաև պակասող հատվածները, որոնք նա խոստացել է կրկին տալ թանգարանին: Այս թեմայով նորվեգացի նվիրաբերողը նաև ֆիլմ է նկարահանել, որը «Ոսկե Ծիրան 2008»-ին ներկայացվել է հայերի դատին:

«Ես այնտեղ ներկայացրել եմ իմ տատիկի օրագիրը, ես այն օգտագործելով՝ սկսեցի ճանապարհորդել ու գտնել այն վայրերը, որտեղ նա եղել էր, ու նաև մարդկանց, ում նա ճանաչել էր, դա էր իմ առաքելությունը: Նաև ուզում էի ներկայացնել` որտեղ է տատս աշխատել: Մենք ֆիլմը նկարել ենք Թուրքիայում` Մուշում, Ստամբուլում, Հայաստանում, Սիրիայում նաև»:

Cexaspanutyan tangaran-Amali (38)

Cexaspanutyan tangaran-Amali (37)

Cexaspanutyan tangaran-Amali (27)

Cexaspanutyan tangaran-Amali (29)

Cexaspanutyan tangaran-Amali (23)

Cexaspanutyan tangaran-Amali (24)

Cexaspanutyan tangaran-Amali (21)

Cexaspanutyan tangaran-Amali (26)

Հյուրերի մեջ ներկա էր նաև գլենդելաբնակ լրագրող Կատերինա Յամադան, ով երեք տարի առաջ Ցեղասպանությանը վերաբերող մի փոքրիկ սրվակ էր գտել ու նվիրաբերել թանգարանին: Այս փոքրիկ սրվակը լի է բրնձով, վրայի պիտակին գրված է, որ սա հայ երեխաների համար է նախատեսված` Մերձավոր Արևելքի կազմակերպության դրամահավաքի նախաձեռնություններից է:

«Ես այս սրվակը գտել եմ Օրեգոնի հին իրերի խանութից, երբ տեսա սա, հասկացա, որ սրանից մեկ-երկու հատ հազիվ լինի, որ ինչ-որ մեկը գտած լինի, ու գիտակցեցի, որ այն շատ եզակի բան է: Ինձ գերեց այս սրվակի չափսը, ու երբ տեսա, որ գրված է «հայկական» բառը, ու դե, քանի որ շատ լավ տեղեկացված էի հայերի Ցեղասպանության մասին, հասկացա, որ դա պետք է գնեմ ու պատմություն գրեմ սրա մասին: Վճարեցի 9 դոլար, որը շատ թանկ չէ, հավատացեք. սա իմ ու ամուսնուս նվերն է թանգարանին»,- պատմում է Կատերինա Յամադան:

Cexaspanutyan tangaran-Amali (22)

Cexaspanutyan tangaran-Amali (20)

Cexaspanutyan tangaran-Amali (18)

Cexaspanutyan tangaran-Amali (14)

Cexaspanutyan tangaran-Amali (13)

Cexaspanutyan tangaran-Amali (10)

Cexaspanutyan tangaran-Amali (12)

Cexaspanutyan tangaran-Amali (11) Cexaspanutyan tangaran-Amali (9)

Կատերինա Յամադան այս թեմայով արդեն գրել է մի հոդված ու հիմա էլ պատրաստվում է Հայաստան կատարած այցից հետո ևս նոր բան գրել: Կատերինան մինչև սրվակը գտնելը լավ տեղեկացված է եղել և՛ հայերի, և՛ հենց Ցեղասպանության մասին, ու հենց դա էլ պատճառ է դարձել, որ սրվակի կողքով անտարբեր չի անցել. «Ես մեծացել եմ Ֆրեզնոյում, որտեղ շատ հայեր են ապրում, իսկ հիմա Գլենդելում եմ ապրում, որտեղ նույնպես հայեր շատ կան: Ծնողներս ագարակատերեր էին, ու շատ հայեր կային ագարակատերերի մեջ, այդպես ճանաչել եմ շատ հայերի: Նաև Գլենդելում ամեն տարվա ապրիլի 24-ին մեծ արարողություն են անում, ես ինքս էլ աշխատելով Գլենդելի լրատավամիջոցներում՝ շատ տեղեկացված եմ եղել հայերի մասին, այնտեղ մենք բոլորս շատ տեղեկացված ենք Ցեղասպանության մասին, ես լավ գիտեի, որ մարդիկ տառապել են…»:

Cexaspanutyan tangaran-Amali (1)

Թանգարանն այսօր նոր է նաև նրանով, որ այստեղ կիրառված են մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, հպումով համակարգիչներ, որոնք հնարավորություն են ստեղծելու հազարավոր այլ նյութեր տեսնել թվայնացված տարբերակով: Սրահներում տեղադրված են նաև «փոփոխվող էկրաններ», որոնք ցույց են տալիս Ցեղասպանության տարբեր դրվագներ` ավելի ընդարձակելով ունեցած նյութը: Նմուշներից ու փաստաթղթերից բացի, պատերին նաև ներկայացված են տեղեկություներ` տարբեր խորագրերի ներքո, դրանք այսօր ցուցադրված են տարբեր լեզուներով, որպեսզի այցելուն, առանց թարգմանչի օգնության, դիտի ամեն մի նմուշը:

 Լուսանկարները՝ հեղինակի

 

Տեսանյութեր

Լրահոս