Շփման գծի զինծառայողներին տրվել է շարժական բոլոր ռազմական օբյեկտների վրա անհապաղ կրակելու հրաման. Զաքիր Հասանով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը, կարծիքներ են փոխանակվել իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Հասանովը շփման գծում տիրող լարվածության պատասխանատվությունը դրել է հայկական կողմի վրա:

Հասանովը հավելել է, որ շփման գծի ողջ անձնակազմին տրվել է յուրաքանչյուր շարժվող ռազմական օբյեկտի վրա անհապաղ կրակ բացելու հրաման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930