Ռուսաստանը կնպաստի Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան նպաստելու է նրան, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերը մտնեն ուժի մեջ:

Այս մասին Sputnik, Эхо Москвы և Говорит Москва ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք կողմ ենք, որ կարգավորվեն հայ-թուրքական փոխհարաբերությունները, որ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը և դրանով իսկ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Մենք դրա համար շատ բան ենք անում»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ աջակցել է Անկարայի ու Երևանի նախաձեռնությամբ սկսված գործընթացին՝ կապված սահմանները բացելու, փոխադարձ ճանաչման, համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր մշակելու համար.

«Դժբախտաբար, փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն չմտան ուժի մեջ, որովհետև տվյալ փուլում Թուրքիայում չստացվեց վավերացման հետ: Սակայն մենք ակտիվորեն նպաստելու ենք նրան, որ դա տեղի ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930