![](/banners/BeFunky-design.jpg)
Երկրին անհրաժեշտ չէ ինչ-որ մեկի ցուցումներին ենթարկվող նախագահ. Մարգվելաշվիլի
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/217492407.jpg)
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ցուցումով լքել Հավլաբարի նախագահական նստավայրը և տեղափոխել Անտոնելի փողոցի վրա գտնվող նստավայր.
«Դա քառակուսի մետրերի կամ բնակարանային-կոմունալ հարցերի թեմա չէ, դա քաղաքական թեմա է, որը կայանում է հետևյալում. Իվանիշվիլու համար անընդունելի է, որ ես ինքս եմ որոշումներ կայացնում և վարում եմ անկախ գործունեություն: Երկրին անհրաժեշտ չէ ինչ-որ մեկի ցուցումներին ենթարկվող նախագահ:
Այս հարցն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու: Չեմ կարծում, որ ես՝ որպես քաղաքացի, պետք է գործեմ ցուցումով: Որպես նախագահ՝ ես պարտավոր եմ չանել դա և պետք է պաշտպանեմ ինչպես նախագահական ինստիտուտի պատիվը, այնպես էլ սկզբունքորեն յուրաքանչյուր քաղաքացու համար ազատ ընտրելու իրավունքը»: