Զեմանը վստահ է, որ Ռուսաստանը ռազմական գործողություն չի սկսի Մերձբալթյան երկրների դեմ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի պլաններում ընդգրկված չէ Մերձբալթյան երկրների դեմ ռազմական գործողություն իրականացնելը:
Զեմանը հայտարարել է, որ Պուտինն ինքնասպան չէ և գիտակցում է այդ հարձակման հետևանքները: Հակառուսական պատժամիջոցների հետ կապված՝ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ դրանք աստիճանաբար չեղյալ կհայտարարվեն՝ պայմանով, որ Ռուսաստանը չի նեխուժի Ուկրաինայի տարածք.
«Ես դրանք համարում եմ հակաարդյունավետ, ինչպես որ Կուբայի դեմ նախկին պատժամիջոցների դեպքում»: Զեմանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը կհանգեցնի տնտեսական ծանր հետևանքների.
«Տարածաշրջանն ավերվել է քաղաքացիական պատերազմով, և Մոսկվան հարկադրված կլինի կերակրել մի քանի տասնյակ միլիոն մարդու, իսկ դրա համար կարող են չբավականացնել տնտեսական հնարավորությունները»:
Երեկ հայտնի է դարձել, որ Չեխիայի կառավարությունը հավանության է արժանացրել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Միլոշ Զեմանի մոսկովյան այցը: Զեմանը Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 8-ի երեկոյան և Պրահա կվերադառնա մայիսի 10-ին: