Բաժիններ՝

Վերաքննիչ դատարանը քննում է Վարուժան Ավետիսյանի պաշտպանների բողոքը

Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքը քննող դատավոր Արարատ Պետրոսյանին:

Փաստաբանի խոսքով՝ նա քննել է «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բերված իրենց բողոքն ու որոշում կայացրել բողոքը մերժելու մասին: Արա Զաքարյանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին՝ նշելով, որ դա ինքնաբացարկ հայտնելու հիմք չէ:

Դատական նիստն այժմ ընդմիջվել է և քիչ անց կշարունակվի:

Նշենք, որ ավելի վաղ վերաքննիչ դատարանը մերժել էր Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Գևորգ Սաֆարյանի, Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումների դեմ բողոքները: Փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննության ընթացքում, քանի որ նույն դատավորը ավելի վաղ մերժել էր Պավել Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս