Բաժիններ՝

Ռուսաստանի Կասպյան նավատորմը զորավարժություններ է սկսել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպյան նավատորմի ռազմանավերը դուրս են եկել ծով՝ զորավարժություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զորավարժություններն անցկացվում են Հարավային ռազմական օկրուգի զորամասերի ու ստորաբաժանումների մարտունակության ստուգման շրջանակներում: Զորավարժություններին մասնակցում է Կասպյան նավատորմի 10 ռազմանավ, մոտորանավակ ու ապահովման նավ:

Նավախումբը, որում ընդգրկվել է նաև «Դաղստան» հրթիռակիր նավը, դուրս է եկել իր բազավորման կետից՝ Մախաչկալայի նավահանգստից, և ձեռնամուխ է եղել ուսումնամարտական առաջադրանքների կատարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930