Բաժիններ՝

Արտակարգ դեպք Արարատի մարզում. գայլը հոշոտել է սոցիալապես անապահով ընտանիքին պատկանող ոչխարների մեծ մասին. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Արարատի մարզի Արարատ (Դավալու) գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչ, 60-ամյա Հենրիկ Հովհաննիսյանի տղան՝ Հրաչյա Հովհաննիսյանը, առավոտյան մտնելով իրենց պատկանող գոմ՝ այնտեղ հայտնաբերում է գայլի, որն ամբողջովին հոշոտել էր նրանց պատկանող 28 ոչխարների և գառների մի մասին:

Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ Հրաչյան մտել է գոմ, գայլը փորձել է հարձակվել նաև նրա վրա, սակայն նա ճիշտ կողմնորոշվելու արդյունքում կարողացել է օգնության դիմել հորը և հարևանին, ովքեր շատպ ժամանել են գոմ և կարողացել են գազազած գայլին վնասազերծել. մի քանի անգամ գյուղատնտեսական գործիքով հարվածներ են հասցրել, որից հետո որսորդական հրացանով կարողացել են սատկացնել գայլին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս