Գայլը ամբողջովին սատկացրել է 10 գլուխ ոչխար ու գառ, իսկ 8-ին էլ այնպիսի վնասվածքներ է հասցրել, որ գյուղ ժամանած անասնաբույժ Արմեն Մանուցյանը հայտնեց, որ սատկած և վիրավոր գառներն ու ոչխարները պիտանի չեն:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Հավլաբարի նախագահական նստավայրը:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննում է «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Փաստաբան Արա Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել բողոքը քննող դատավոր Արարատ Պետրոսյանին:
Զեմանը հայտարարել է, որ Պուտինն ինքնասպան չէ և գիտակցում է այդ հարձակման հետևանքները:
«Փաստաբանները Ցեղասպանության հետևանքով հայերի կորցրած ունեցվածքի ետ վերադարձման ուղիներ պետք է փնտրեն»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետ, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը:
«Շատ բան է վկայում, որ Ցեղասպանություն տեղի է ունեցել, ինչն էլ նշանակում է, որ ոչ ոք չպետք է աջակցի Թուրքիայի ժխտողականությանը, ինչը բացասաբար է անդրադարձել ինքնին Թուրքիայի վրա: Անթույլատրելի է այն, ինչ Թուրքիան արել է»,- պնդեց Ջեֆրի Ռոբերթսոնը:
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն իր զարմանքն արտահայտեց, որ կազմակերպիչները զեկույցի հնարավորություն չեն տվել հայ մասնագետներին, որոնք շատ բան գիտեն Ցեղասպանության մասին:
Այս մասին հայտնել է Լեհաստանի ՊՆ-ն:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:
Ներկա դրությամբ Աֆղանստանում գտնվում է ամերիկյան զորքերի 10.000-անոց կորպուս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների 3000 զինծառայող:
Լոնդոնի Միդլսեքս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասն այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ ինքը մեծացել է մի միջավայրում, որտեղ շատ է արծարծվել Հայոց ցեղասպանության հարցը:
«Բնակիչները պատմում են, որ անասունն ընկնում է պոչամբարի մեջ, և 150 հազար փոխհատուցմամբ հարցը լուծվում է, սակայն այս գործելաոճն այլևս չպետք է շարունակվի: Մենք շատ լավ հասկանում ենք, որ կոմբինատի գործունեությունն ապահովում է աշխատատեղեր, տնտեսական գործունեության արդյունքում՝ բյուջե գումարներ են մտնում, սակայն նման դեպքերում տնտեսվարողը պետք է հետևի որոշ խիստ կարևոր նորմերի»,- հայտնեց նա:
«Հուսով եմ, որ Հայաստանն իր հարևանների հետ շուտով կարգավորում կգտնի»,- այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Ապրիլի 22-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, էպիլեպսիայով հիվանդ աղջիկն ընկել է և չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Մերկելն այդ մասին հայտարարել է երեկ՝ ՔԴԴ/ՔՍԴ խմբակցության նիստի ժամանակ:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները
Երկու երիտասարդ, որոնցից մեկի մականունը «Մոնի» է, այցելել են Բերդ քաղաքի բնակիչներից մեկին, խլել նրան պատկանող «Նիվա» մակնիշի մեքենան ու հեռացել:
ՊԲ առաջապահ ուժերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը:
Համերգային ծրագրում ընդգրկված են մաեստրոյի երգացանկի լավագույն կոմպոզիցիաները:
Հայկական ալտերնատիվ-մետալ ռոք խումբ «Որդան կարմիրն» օրերս վերադարձել է ԱՄՆ-ի Օսթին քաղաքից, որտեղ մասնակցում էր միջազգային «Spotlight on SXSW 2015» փառատոնին: «Որդան կարմիրն» առաջին հայկական խումբն է, որը մասնակցում է այս փառատոնին: Խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ռեզյումեներն ուղարկել են՝ առանց հույսի, քանի որ այս փառատոնը շատ մեծ է և հայտնի, և իրենք չէին հավատում, որ իրենց կհրավիրեն: Հունվարին, սակայն, տղաներն էլեկտրոնային փոստի միջոցով հրավեր են ստացել և Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ մեկնել են ԱՄՆ:
Դոնբասում նա ցանկացել է տեսնել իր հայրենակիցներին, որոնք մարտնչում են Ուկրաինայի ինքնիշխանության համար:
«Եթե իմ առջև առաջադրանք դրվի` հինգ տարբեր լուծումներով ու մոտեցումներով Հայոց ցեղասպանության թեմայով թանգարան պատրաստել` գոյություն ունեցող նյութի վրա, ես դա պատրաստ եմ անել, այսինքն` կան ևս լրացուցիչ հնարավորություններ` այլ մոտեցումներով, այլ դրվագներով, ու այդքան նյութ մենք այսօր կուտակել ենք, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարաններ պատրաստելու համար»,- պատմեց թանգարանի տնօրենը:
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Ներկա դրությամբ՝ «նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան ու Ֆրանսիան:
«ԱՄՆ-ը Ցեղասպանության չարիքի հետևանքերը կրողներից է և պարտավոր է Ցեղասպանության բազմաթիվ տուժածների հետևանքներ հատուցել»,- ասաց Դոննա-Լի Ֆրիզը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալրում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորում բացման և փակման արարողությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց խորանի մոտ տեղի ունեցող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, Հանարապետության հրապարակում անցկացվող ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խմբի և Համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի համերգները, Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող հանդիսավոր նիստը և Հանրապետության հրապարակից մեկնարկող ավանդույթ դարձած ջահերով երթը կհեռարձակվեն արբանյակային հեռարձակմամբ:
Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսի հետ: