«Ես զարմանում եմ, ոնց կարող է ախպերը ախպորը նման չլինել. դա գեն է, ցեղ: Եթե դա չեն հասկանում, ցավալի է: Ճիշտ է, տարբեր ոճերում ենք հանդես գալիս, բայց նմանությունը բնական է. Խորենն իմ հարազատ ախպերն ա, նույն հորից ու մորից ենք ծնվել: Չեմ հասկանում, դա գրողն ինչ մարդ է, գուցե աչքը դնչի տե՞ղն է կամ ո՞տքն է գլխի փոխարեն»:
«Կարծում եմ, որ փոխվել է կառավարության քաղաքականությունը, ընդհանուր առմամբ գոնե այն բոլոր բաց կողմերը, որ ունենք մեր իրականությունում, դրանց վերաբերյալ շեշտադրումներն ակնհայտորեն ավելացել են: Դա վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի զսպմանը, մրցակցության խթանմանը, իհարկե, վերաբերում է պարտավորությունների ճիշտ կատարմանը: Այս դժվար իներցիոն համակարգերի պարագայում այդ շեշտադրումներն արդեն դրական միտումներ են, որովհետև մինչև օրս մենք այս կտրվածքներով […]
Ապրիլի 12-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երևանի Պարույր Սևակ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Տիգրան Գ.-ին և 1992 թ. ծնված Տիգրան Պ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Հերպեսը տհաճ գոյացություն է, որն ի հայտ է գալիս սթրեսի պատճառով և կարող է այդպես մնալ մի քանի օր: Այնուամենայնիվ, գոյություն ունի բնական բաղադրիչ, որը կօգնի ազատվել այդ տհաճ գոյացությունից:
Ապրիլի 13-ին լրանում է ՀՀ վարչեպտի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: 168.am-ի հետ զրույցում, գնահատելով այս ընթացքում կատարված աշխատանքները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ կառավարությունը կազմավորվեց անցած տարի նաև կենսաթոշակային հայտնի օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու ՍԴ որոշումից հետո:
Չեմ կարծում, որ Քարդաշյանների այցը կարող է մեզ կամ մեր երկրին վնասել: Նման խնդիր չեմ տեսնում: Իսկ նման աղմուկներն ինքնըստինքյան են ձևավորվում, առաջանում: Սա բնական արձագանք էր: Քարդաշյանի հայտնիությունն այնքան մեծ է, որ իր անձի շուրջ քննարկումները, խոսակցությունները, սկանդալներն անընդհատ են: Անգամ Ամերիկայում, որտեղ նա ապրում է, միշտ քննարկումների էպիկենտրոնում է լինում: Այնպես որ, այսպես էլ պետք է լիներ:
Ապրիլի 13-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Միմինո» ռեստորանում:
Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Քիմ Քարդաշյանի Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը: Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ փաստորեն այնքան էլ «աստղ» չեն և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղի ամեն քայլափոխը հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին:
Բանակից վերադառնալուց անմիջապես հետո նա գործի ընդունվեց կոնդիցիոներների գործարանում: Ես եւ ամուսինս հարցնում էինք, թե ինչ գործ է անում այնտեղ, որ միշտ ձեռքերը յուղոտ է տուն գալիս, այն էլ՝ կես գիշերին կամ էլ տուն չէր գալիս: Ավելի ուշ իմացանք, որ նա ընդգրկվել է Աշոտ- Բեկորի կամավորական ջոկատին եւ տղաները գործարանում ինքնաշեն զենքեր են պատրաստում:
Մետաղյա տարայի մեջ տաքացրեք շաքարը միջին կրակի վրա և անընդհատ խառնեք՝ մինչև այն փոխի գույնը: Այնուհետև ավելացրեք կտրատած սոխը, մի փոքր տապակեք և ավելացրեք ջուրը: Ամեն ինչ եռացրեք միջին ջերմաստիճանի վրա, եփեք այնքան, մինչև ջրի 1/3 –ը գոլորշիանա:
Ուրբաթ օրվա նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է թանկացել է 0.51%-ով կամ 2.41 դրամով։
«Ոմանք ասում են, որ Հայաստանը չպետք է ճանաչվի Քիմ Քարդաշյանի միջոցով, այլ պետք է ճանաչվի Վիկտոր Համաբարձումյանի, Արամ Խաչատրայնի միջոցով և այլն: Թող ճանաչվի, ո՞վ է խանգարում, կարո՞ղ է Քիմ Քարդաշյանը խանգարում է, որ ճանաչեն»:
Ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկականերում կապահովվեն ընդհանուր պրակտիկայի բժշկի, վիրաբույժի, ռետնգենաբանի և լաբորատոր ծառայության բժշկի հերթապահություններ:
Ապրիլի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը։ Երկուստեք կարևորվեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալին բերված շաքարավազի միջից հայտնաբերվել է կասկածելի մասնիկներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:
Առաջիկայում հնարավոր է նոր զարգացումներ տեղի ունենան Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Հիշեցնենք, որ սպանությունից անցել է 6 տարի, սակայն մինչ այժմ գործը բացահայտված չէ:
Էդվարդ Սանդոյանի կարծիքով՝ արմատական բարեփոխումների կարիքն այլևս տեսանելի և պահանջարկված է. «Ես հաջողություն եմ ցանկանում այս կառավարությանը, այնուամենայնիվ, շատ ավելի դրական գործընթացներ կան, քան նախորդ կառավարության գործունեության մեջ, բայց արդյունքներ չկան և արդյունքը շատ արագ չի լինի: Ասել, որ ճիշտ ուղղու վրա են և կարծես թե մշակվում են այն խորքային բարեփոխումների ծրագրերը, որի մասին ես երազում եմ վաղուց, այդպես չէ: Ընդհանուր առմամբ՝ տարին վատն է լինելու, ցուցանիշները վատն են, տնտեսական աճ չի սպասվում, բնակչության իրական եկամուտների աճ չի սպասվում, արտաքին առևտրի շրջանառության կրճատում ունենք, ուղղակի ներդրումների աճ, իմ կարծիքով, չի լինի: Այս բոլորն ասում են այն մասին, որ այլևս այս տնտեսվարման մոդելը հաջողության չի կարող բերել»:
«Քիմի այցին Հայաստան՝ խելացի մարդը միանշանակ դրական պետք է վերաբերվի: Մի քանի օր շարունակ Հայաստանը, մեր ցավն ու պատմությունն ուշադրության կենտրոնում են: Ինչո՞ւ են գեղեցության թագուհիներ ընտրվում: Որովհետև իրենց տեսնում և լսում են: Եվ կարելի է այդ հզոր ուժն օգտագործել ցանկացած բարի գործի համար: Քիմի այցը վառ ապացույց է: Հուսամ՝ նա այստեղից կվերադառնա դրական և վառ հիշողություններով, տպավորություններով և նվերներով և վերստին Հայաստան վերադառնալու մեծ ցանկությամբ»:
Խոսելով վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո որոշ ժամանակ անց Հ.Աբրահամյանի և գործարարների հանդիպման ու ստվերի ծավալների կրճատման քննարկումների մասին՝ Գ.Մակարյանը նշեց, որ այդ հանդիպման արդյունքները դանդաղ են ի հայտ գալիս: Ըստ նրա՝ հավաքվել է 40 մլն դոլարի հարկ, որը հաջողություն է, բայց շատ փոքր գումար է այն ամբողջի մեջ, որ կարելի էր հավաքել: Այնուամենայնիվ, խիզախությունը, որ սկսվեց գործընթացը, Մակարյանի կարծիքով, դրական է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը քննարկում է ապրիլի 23-24-ին հնարավոր այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն քիչ առաջ Սրբոց Հակոբենաց տաճարում մկրտեցին 2-ամյա Նորթին: Մկրտության արարողությունն անցկացնում է Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման:
«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցել կարող է շատ տարբեր մակարդակներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, արևմտյան հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը`անդրադառնալով ԵՄ-ՀՀ հարաբերությունների ապագային ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման դեպքում:
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտւղար Նիկոլայ Բորդյուժան:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 11-ին, ժամը 16.55-ին, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող զբոսայգու մոտակայքից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Հռիփսիմե Հ.-ն:
Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանին գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը նվիրեց Արա Պապյանի փաստաթղթերի ժողովածուն «Arbitral Award of the President of the United States of America Woodrow Wilson, full Report of the Committee Upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia: Washington, november 22 nd,1920», որտեղ տեղեկություններ կան Վահան Քարդաշյանի մասին: Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ Վահան Քարդաշյանը եղել է Քիմ Քարդաշյանի պապը, սակայն գրքի հեղինակ Արա Պապյանը պնդում է՝ Վահան Քարդաշյանը Քիմ Քարդաշյանի պապը չէ: