Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու մեջ՝ դատապարտվելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել:
healthyfoodstar.com-ը նշում է, որ լրագրող Դևեն Հոփը դադարել է սուրճ խմել և ապշել է արդյունքից:
Զոհաբերված Հայաստան» գիրքը շատ յուրահատուկ ոճով է գրված։ Թիվ մեկ հետաքրքիր փաստը հեղինակի մահմեդական լինելն է, ինչն էլ նա բազմիցս նշում է գրքում։
«Իրականում չգիտեմ` ինչն է ստիպում մարդկանց մշտապես սպասել այդ բառին։ Իմ կարծիքով` կան կազմակերպություններ, հատկապես արևմտյան երկրներում, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվում են այդ խնդրով, և նրանց համար «ցեղասպանություն» տերմինի գործածումն իրենց հաջողության նշանը կարող էր լինել։ Այսինքն` այդ բառին սպասում է հասարակությունն ու արևմտյան հայկական կազմակերպությունները»,- նկատեց Մանվել Սարգսյանը։
Այս բնական դեղամիջոցի հիմնական բաղադրիչը դարչինն է, որը ստացվում է ծառի կեղևից: Մեխակն ու դարչինը համարվում են արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող ամենահզոր միջոցները:
«Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Աղբահանության վարչությունում պնդեցին, որ բակերում թափված աղբը համատիրության խնդիրն է, իրենք զբաղվում են միայն աղբարկղերի դատարկման խնդրով: Համատիրությունը հակառակը պնդեց՝ ասելով, որ իրենք զբաղվում են միայն շենքի հետ կապված հարցերով, իսկ բակերում թափված աղբն աղբահանության վարչության խնդիրն է: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ դա Աղբահանության վարչության խնդիրն է, համատիրության խնդիրն աղբահանության գումարները հավաքագրելն է:
Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ատացվել, որ Քեթի գյուղի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 հոգի:
2015թ-ի ապրիլի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,653,172 դոլար 472.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 46,536,340 ԱՄՆ դոլար 474.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի:
Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը:
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արարատ Ա.-ին:
Անուշ Հարությունյանն Ալավերդու բնակիչ է: Նրա հայրական պապի ընտանիքը գաղթական է: Տիկին Անուշն ասում է, որ կորուսյալ հայրենիք ունենալու գիտակցությունը երբեք չի լքում իրեն ու չի մոռանում, որ այնտեղ՝Վան քաղաքում, պապական տուն ունի:
«ԼՂ հակամարտության գոտում բախումների և միջադեպերի հաճախակիացումն ու բնույթի փոփոխությունն ունի տարբեր բացատրություններ»։
Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը։
100 րոպեանոց «Փրկության քարտեզ» ֆիլմը կառուցված է բացառապես իրական փաստերի վրա. սա նոր խաղարկային-փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Թ.-ին:
Հիմա արդեն, անկախ պետության պարագային` բոլորովին այլ պատմաքաղաքական իրավիճակում ենք: Հարյուրերորդ տարելիցը տարբերվում է մեկ կարևոր դրվագով ևս: Խոսքը Հայոց եղեռնի զոհերի սրբացման մասին է:
Երբ լսում եմ արվեստի, թե արտասահմանի, թե ներսի քաղաքական դեմքերի հաշտվողական, ներողամտական մի բան Թուրքիայի հանդեպ՝ Օսմանյան կայսրության ժամանակ արվածի հանդեպ, ես զգում եմ, որ մեր մտավոր դեմքերը այլասերված են: Եթե մարդն իր արդար պահանջի հետևից չի գնում, Աստված էլ նրան կմերժի: Ներողամտությունն այն դեպքում է, երբ դիմացդ համարժեք մարդ է լինում, փոխադարձ ըմբռնում է լինում: Բայց, եթե անտառում արջի ես հանդիպում, պետք է արջի դեմ արջին համապատասխան միջոցներով գործես: Հակառակ դեպքում զոհ պետք է գնաս:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն առաջին անգամ 1915 թվականի հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը:
Դեղամիջոցը շատ սննդարար է և համեղ: Բացի այդ՝ այն նաև օգտակար է ստամոքսի համար: Եթե ձեր երեխան հազում է, ունի կոկորդի ցավ կամ բրոնխիտ, պատրաստեք այս հրաշալի դեղամիջոցը, որն անպայման կօգնի նրան:
Հանրապետության հրապարակում մեկնարկեց System of a Down ռոք խմբի՝ «Արթնացրեք հոգիները» համերգը:
Քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի System of a down խմբի համերգը: Ռոք խմբի սիրահարներն այոօր առավոտից հավաքվել էին Շահումյան հրապարակում և անհամբեր սպասում էին, թե երբ են իրենց թույլ տալու մտնել հրապարակ:
Իրավապաշտպանը համոզված է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև էական դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Շատ ստերեոտիպեր, տարբեր տեսակի նախապաշարումներ, որ ունեն Ադրբեջանում Հայաստանի և հայերի նկատմամբ, նաև հիմնված է այդ ժխտողական քաղաքականության վրա: Ես կարծում եմ՝ առաջին հերթին՝ Թուրքիայի ճանաչումը կարող է մեծ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման վրա»:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները:
«Բոլորդ տեղյակ եք, որ ադրբեջանցիները տարբեր դիվերսիոն փորձեր են կատարում։ Ի ուրախություն մեզ, մեր տղաները լավագույն կերպով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հետ են մղում դիվերսիոն խմբերինъ նրանց հասցնելով մարդկային կորուստներ»:
Նախաքննության ընթացքում Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար Ռոստոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսօր առավոտից Շահումյան հրապարակի մոտ հավաքված System of a down-ի երկրպագուները քիչ առաջ կարողացան մտնել Հնարապետության հրապարակ: Կեսօրին արդեն բոլորը «տնավորվել» էին Շահումյան հրապարակի տարածքում: Ֆանատները բազամազան էին, բազմագույն, ու բազմաթիվ, և իսկապես, կարելի է ասել, որ ռոքն ազգություն չի ճանաչում: Հրապարակում հավաքվածների մեջ մեծ թվով օտարազգիներ կան, որոնք հատուկ համերգի համար են ժամանել Հայաստան, […]