Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնել է, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման , խաղողի այգիների էտի աշխատանքներ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 8-ին, դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 477.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476.75 դրամը։ Նշենք, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրը նույնպես արտարժույթ չի վաճառվել։
«Մենք պետք է մեզ հարց ուղղենք` մենք ցանկանո՞ւմ ենք խաղաղություն, թե՞ ոչ։ Եթե` այո, ապա մենք կարող ենք իրագործել դա քաղաքացիական հասարակության մակարդակում, իսկ եթե` ոչ, ապա մենք կարող ենք շարունակել մեր պատերազմը քաղաքական գործիչների «մեծ օգնության» վրա հիմնված դիսկուրսի մակարդակում»:
Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
Սա հրաշալի միջոց է հանդիպման կամ որևէ երեկույթի գնալուց առաջ օգտագործելու համար, քանի որ այս դիմակի արդյունքն անմիջապես նկատվում է՝ անգամ առաջին օգտագործումից հետո:
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը դստեր հետ «Բարև Մայրիկ» ամսագրի շապիկին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է գործարարների աշխատանքը դյուրացնելուն ուղղված քայլերը՝ միաժամանակ հիշեցնելով, որ դրանց հետևանքով չպետք է տուժի եկամուտների հավաքագրումը:
Մարտի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում 1986 թ. ծնված Արևիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ թիվ 259 երթուղու ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 1.200 ռուբլի և 44.000 դրամ:
Այսօր` ապրիլի 9-ին, ժամը 19.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ:
«Իմ կարծիքով, համաշխարհային հանրությունը, մասնավորապես՝ Արևմուտքը, կօժանդակի ՀՀ-ին, որպեսզի ՌԴ-ի կողմից հարուցվող արգելքները վերանան, քանի որ սա շատ կարևոր է ոչ միայն Իրանի և ՀՀ-ի, այլև Արևմուտքի համար»,- ասում է Աղասի Ենոքյանը:
Երիկամների քարերն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է: Ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Երբ երիկամները չեն կարողանում դուրս մղել տոքսինները, դրանք առաջացնում են չմշակված հանքանյութերի կամ քարերի բյուրեղացում:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Աբել Կ.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնադարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա հետ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նկարահանող խումբն այսօր՝ ապրիլի 9-ին, մոտ 1 ժամ նկարահանումներ է կատարել Գեղարդի վանքային համալիրի տարածքում։
ՀՀ կառավարությունն այսօր լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով սահմանել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ:
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ: Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման և իրականացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ ՀՅԴ-ի, որպես Հայ Դատը հետապնդող հիմնական կուսակցության, գաղափարախոսությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երևանի, Լոռու և Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաև՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում։
Հայկական գերեզմանների թվայնացմամբ զբաղվող hush.am կայքն օրերս ավարտել է հայ գրողների և հասարակական գործիչների` Թբիլիսիի պանթեոնի թվայնացման աշխատանքները։ Ըստ ծրագրի տնօրեն Միհրան Վարդանյանի, թվայնացումն առայժմ միակ միջոցն է` ինչ-որ տարածքում պահելու այն ամբողջ ինֆորմացիան, որ կա նշանավոր այդ պանթեոնում, որի վիճակը գնալով անմխիթար է դառնում, և շատ տվյալներ անհետանում են։
Ապահովագրական ընկերության և ԴԱՀԿ-ի անհոգի չինովնիկները զոհված ազատամարտիկի արյամբ ձեռք բերված խաղաղ պայմաններում ապօրինաբար նրա ընտանիքին զրկում են ամբողջ ունեցվածքից: Բանն այն է, որ խաբեությամբ, սպառնալիքներով ու ահաբեկելով՝ որդու պարտքի դիմաց ԴԱՀԿ-ն մտադիր է բռնագրավել և վաճառել զոհվածի մորը պատկանող գույքը:
Րոպեներ առաջ ավարտվեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հարցաքննությունը։ Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից, որոնք հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:
Ոստիկանության Իջևանի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին 1973 թ. ծնված Նարիման Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, կինը` 1983 թ. ծնված Անահիտ Բ.-ն, վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր ձեռքին և մեջքին` պատճառելով վնասվածքներ:
«Վստահ եմ, որ մեղավորները կպատժվեն, քանզի այլ տարբերակ լինել չի կարող: Չկա արդարացում մարդկանց, ովքեր կարող էին օգնել իմ երեխային, բայց դա չարեցին»,- ասաց Լիա Միսակյանի հայրը: Նա ասաց, որ մինչև վերջ պայքարելու է, իր սկսած գործն ավարտին է հասցնելու, ոչ ոք չի կանգնի իր առաջ. «Այս գործով արդարությունը պետք է դաս լինի բոլորի համար, որպեսզի մեր և ձեր երեխաներին սպասարկեն բարձրակարգ բժիշկներ»:
Կիտրոնով ջուրը կարող է իսկապես օգտակար լինել, ինչը նշանակում է, որ այն բնական ճանապարհով մաքրում է օրգանիզմը թույներից:
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել, որում ևս մեկ անգամ նշել է, թե ինքը կապ չի ունեցել ԲՀԿ-ի հետ և միայն լավ հարաբերությունների մեջ է եղել Գագիկ Ծառուկյանի հետ: «Ես լավ հարաբերություններ ու շփումներ ունեի Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն կուսակցության և նրա ղեկավարի հետ համագործակցության ապագա ձևաչափերի շուրջ ստվերային քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են ինչպես՝ ԲՀԿ, այնպես էլ՝ իմ գրասենյակի ներկայացուցիչները, և մեր մեղքը չէ, որ ոչ բոլորն են հավատացել նրանց անկեղծությանը»,- ասել է Ռ. Քոչարյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Կանադայում հայ համայնքի զարգացմանն ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանն ուղղված կանադահայ իրավաբանի հայանպաստ գործունեությունը:
Այսօր ԱԺ նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց գործընկերներին արտահերթ նիստ հրավիրել և մինչև ապրիլի 24-ը նախագիծն ընդունել: Նա նշեց, որ բոլոր ներկայացված առաջարկները հնարավորինս ընդգրկել է նախագծում ու ընթերցեց հայտարարության տեքստը:
«Ռ. Քոչարյանը փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդն ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ, որովհետև ԲՀԿ-ն պարտվել է, և, երբ նա նույնականացվում է ԲՀԿ-ին, պարտությունը տեղափոխվում է նաև երկրորդ նախագահի վրա»: