Նիացինով հարուստ այլ մթերքներն են կարտոֆիլը, եգիպտացորենը, ավոկադոն և սիսեռը: Շատ կարևոր է իմանալ, որ այս վիտամինը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության, մաշկի առողջության և մտավոր կարողությունները ամրացնելու և զարգացնելու վրա:
Մոսկվայի հյուսիսում ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:
Ֆիլատելիստները (նամականիշի կոլեկցիոներ) և նումիզմատները (մետաղադրամի կոլեկցիոներ) իրենց հավաքածուները կարող են հարստացնել Բուզանդի փողոցի վրա գտնվող հին ու նոր ու «փախած» իրերի տոնավաճառ «Վերնիսաժից»: Այս կոլորիտային վայրի դիմագիծն ապահովողների շարքում մեծ տեղ են զբաղեցնում մանրադրամ ու նամականիշ վաճառողները: Տ
«ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել` ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիսկ պատկերացնենք սցենար, որը շատ քիչ հավանական է` ռեժիմի փոփոխություն` պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, չեն կարող կանգ առնել, հետևանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներով, ինչն էլ երկիրը տանում է դեպի բետոնե պատ, իսկ բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի մարկետինգի մենեջերին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։
«Որպեսզի օբյեկտիվ լինենք, պետք է անպայման խոսակցությունը սկսենք նրանից, որ արդեն գրեթե 25 տարի է՝ ամբողջ պիոներական պալատների համակարգը, որը մնացել էր՝ որպես ժառանգություն Սովետական Միությունից, անցել է Մայր Աթոռի հովանու տակ, և հազարավոր երեխաներ, դպրոցից զատ, ստանում են իրենց կրթությունը (արվեստի, արհեստների, սպորտի և այլ ոլորտներում) այդ համակարգի մեջ: Այսինքն՝ դա բնական և նորմալ բան է արդեն դարձել, որ հովանավորն է Մայր Աթոռը: Դրան այլևս ոչ ոք չի անդրադառնում, և ոչ մեկին չի զարմացնում դա: Նաև կա Գևորգյան ճեմարան, որն էլի ուսումնական հաստատություն է, կան աստվածաբանական ֆակուլտետներ Համալսարանում, և այլն, ոչ մեկին չի զարմացնում, որ այդ համակարգը հովանավորում և համակարգում է Մայր Աթոռը»:
Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօր դատարանը հրապարակեց ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ կին ամբաստանյալը ճանաչվել է մեղսունակ:
Ոստիկանության ծառայողների իրականացրած գործողությունների արդյունքում՝ ապրիլի 3-ին, ժամը 14-ի սահմաններում, իր տանը 5 մլն 200 հազար դրամը որպես կաշառք ստանալուց հետո Արայիկ Մանուկյանը փաստով մերկացվեց:
«Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը պետք է նկատի ունենան մի կարևոր հանգամանք, որ Հայաստանում պետք է լինի միմյանց փոխլրացման կիրարկում:- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը,- Այսինքն` իրանական և ռուսական շահերը մեր տարածաշրջանում` ընդհանրապես, և մասնավորապես` Հայաստանում, պետք է լինեն միմյանց փոխլրացնող, և դա լավագույն լուծումը կլինի»։
2015 թ. գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը:
«Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», – նշել է վարչապետը:
Մասնագիտական առաջխաղացման գրավիչ խոստումներ, խոշոր գումարի հափշտակություն և կալանավորում:
«Չգիտեմ, թե ապագայում ինչ կլինի։ Ես որդուս ծննդյան ժամանակ էլ ոչինչ չեմ պլանավորել, սակայն երկրորդ անգամ մայրանալու մասին այժմ չեմ մտածում, քանի որ զբաղված եմ Կարենի դաստիրակությամբ։ Երեխային պահելը բավականին բարդ է, իսկ ես չեմ ուզում որևէ բան թերի անել։ Նախընտրում եմ ունենալ 1 երեխա, բայց ամեն ինչ տեղում լինի՝ թե՛ դաստիարակության, թե՛ ֆինանսական ապահովվածության առումով»:
Հուլիսի 1-ին Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) ղեկավար անձնակազմում կկարատվեն փոփոխություններ: Հաշվի առնելով, որ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը որոշում է կայացրել իր կարիերայի հետագա զարգացումը շարունակել Պեռնո Ռիկար (Pernod Ricard) Խմբից դուրս, ԵԿԳ բարձրագույն ղեկավար կառուցվածքը կլինի հետևյալը. 2015թ. հուլիսի 1-ից ներկայումս Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ և ԵԿԳ տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը, կստանձնի նաև Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ինչպես հայտնի է, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժումն իր շուրջօրյա հանրահավաքները սկսելու է ապրիլի 24-ից ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվանից: Հատկապես շարժումը սկսելու օրվա հետ կապված կան շատ հակասական կարծիքներ ու գնահատականներ: Շատերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, կարծում են, որ այդ օրն ազգային սգո և համախմբման օր պետք է լինի, ու նպատակահարմար չէ, որպեսզի այդ օրը երկրի ներսում լինեն ինչ-որ գործընթացներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը:
Բացի իր հակաքաղցկեղային հատկանիշից, այն նաև ֆոլաթթուների աղբյուր է: Ճակնդեղը պարունակում է օրգանական պիգմենտներ, կարոտենոիդներ և նաև հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը վաղաժամ ծերացումից:
Ապրիլի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի դատապարտյալ Վ. Մ.-ն փորձել է ծխախոտ փոխանցել փակ ուղղիչ տեսակի հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է 2015 թվականի զեկույցը, որը ներկայացնում է 2014 թվականին մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Այն բաղկացած է 500 էջից:
Լրագրողներից մեկը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրքվեց, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է լինում ՔԿՀ-ում տեսանյութ նկարահանել և տարածել՝ նշելով, որ համացանցում տարածվել էր մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների դեպքը:
Ապրիլի 8-ին ժամը 07.00-ից մինչև ապրիլի 9-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Նոր Նորքի 3 զանգվածի 29, 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի, Ջրվեժի «Մայակ», «Բանավան» թաղամասերի, Ջրվեժ գյուղի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանությունն ընդդեմ անտառը ոչնչացնողների. անտառտնտեսության ղեկավարները կաշառք են ստացել:
Կարելան կանխարգելում է քաղցկեղի բջիջների առաջացումը, քանի որ այն դադարեցնում է դրանց նյութափոխանակությունը՝ թողնելով առանց շաքարի, ինչը քաղցկեղի բջիջների հիմնական վառելիքն է: Այս ճանապարհով քաղցկեղի բջիջները մահանում են:
Կյանքին սպառնացող հրազենային վնասվածքի պատճառով արդեն չորս տարի Գեւորգը գամված է անկողնուն, իսկ նրա երազանքն իրականության դարձնելու, սպորտի վարպետ դառնալու համար ըմբիշին հարկավոր է անցնել բուժման եւս մեկ բարդ ու շատ կարեւոր փուլ: Դրա իրականացման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար: Գեւորգ Եղիազարյանի ընտանիքին անհարժեշտ է օգնություն:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի համայնքապետ, 1964 թվականին ծնված Արայիկ Մանուկյանը նույն գյուղի տարածքում գտնվող 1 մլն 552 հազար դրամ աճուրդային արժեք ունեցող 9 հեկտար հողատարածքը մի քաղաքացուհու վաճառելու համար պահանջել է 5 մլն 200 հազար դրամ:
Կիպրոսի ղեկավարության կողմից ընդունված այդ որոշումը «որևէ արժեք չի ներկայացնում» Թուրքիայի համար:
Վերջերս Լոզանում մի քանի օր շարունակվող բանակցություններն ավարտվեցին Իրանի եւ «Վեցնյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության միջեւ համաձայնությամբ:
«Այնքան քիչ նշաններ ու սիմվոլներ ունենք, որ միավորում են մարդկանց, և, եթե անմոռուկը դարձել է այդքան համախմբող, կարելի է միայն ուրախանալ, թեև իսկապես երբեմն անհարկի շահարկումներ լինում են: Նման աժիոտաժ բարձրացնող հայկական սիմվոլներ անձամբ ես քիչ գիտեմ, որոնք այսպես տարածված լինեին հասարակության բոլոր շերտերում»,- 168.am-ին ասաց Գ. Պողոսյանը:
Ապրիլի 2-ին, ժամը 09.00-ին, Չարենցավան-Ֆանտան ճանապարհին՝ «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտ, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշի:
Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել այն, որ Միրզոյանի խնամքի տակ են գտնվում նրա երկու երեխաները: