Եվ միայն մեկ մարդ՝ ընդամենը մեկ հոգի… այդ մարդը Բակո Սահակյանն էր. Վահագն Վարագյան

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախկին տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«2018-ին աման-գդալով լցվեցիք փողոցները, Սերժ Սարգսյանին մերժեցիք։ Մերժեցիք բոլորդ՝ մերժելով նաև ձեր անցյալն ու ապրածը։

Սերժ Սարգսյանին ինչի՞ն էր պետք դառնալ վարչապետ։ Կարող էր ընդհանրապես չառաջադրվել, հեռանալ։ 30 տարի ծառայել էր երկու հայկական պետություններին, բայց փորձում էր մնալ՝ դեմ գնալով իր իսկ ասածներին, որպեսզի գոնե վերջին տարիներին վրա հասած արհավիրքներից մաքսիմալ զերծ պահեր մեր երկիրը։

Մերժեցիք։ Մի մասը՝ գիտակցաբար, մի մասը՝ անգիտակցաբար։

2021-ից սկսեցիք գոռալ, թե «իրենք են բերել Նիկոլին»։ Եթե իրենք չեն բերել, թող մասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ բոլորով կհաղթենք։ Մասնակցեցին՝ չհաղթեցիք։

2021-2026 թվականներին հակաՆիկոլական բոլոր շարժումներին աջակցեց՝ ինչով կարող էր, առանց որևէ ամբիցիայի։ Չհաջողեցիք՝ նորից սկսեցիք Սերժին մերժել։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին գոռում էիք՝ «կհաղթենք»։ Նորից պարտվեցիք, նորից սկսեցիք Սերժ Սարգսյանին մեղադրել։

Հիմա էլ ձեր ունեցած գույքի համար կանչում են պատասխանատվության։ Դեռ մի բան էլ Նիկոլը Սերժ Սարգսյանին է մեղադրում։ Փոխանակ ամոթ ունենաք ու ներողություն խնդրեք Սերժ Սարգսյանից, ասում եք՝ «բա Քոչարյանին բռնել են, իրեն ինչո՞ւ չեն բռնում, ուրեմն Նիկոլին Սերժն է բերել»։

Չնայած կարող էիք, չէ՞, ասել՝ Քոչարյանի սիրտը ստենտավորել են, իսկ Սարգսյանինը՝ ոչ, ուրեմն ինքն է Նիկոլին բերել։

2018 թվականի ապրիլին Հայաստանի և Արցախի բոլոր նախկին նախագահներն ու վարչապետները՝ լուռ կամ հրապարակային, աջակցում էին Նիկոլին։

Եվ միայն մեկ մարդ՝ ընդամենը մեկ հոգի, Երևանի փողոցներում «ուրվականի» նման հանդիպում էր բոլորի հետ ու փորձում այս փորձանքներից փրկել այն, ինչ դեռ մնացել էր։

Այդ մարդը Բակո Սահակյանն էր։

Շնորհավոր ծնունդդ, Բակո Սահակիչ։

Մենք քեզ սպասում ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31