Կիտրոնի առողջարար հատկանիշները հայտնի են բոլորին. վիտամին C-ն պարունակում է օրգանական թթուներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում իմունիտետի վրա, և խորհուրդ է տրվում խմել մրսածության դեպքում:
Ուշադրություն. հետախուզվում է ավազակություն կատարելու մեղադրանքով:
Սպիտակում Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի մեքենայի վթարի հետեւանքով վիրավորված բոլոր 7 զինծառայողները տեղափոխվել են Երեւանՙ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Տգեղ կամ գեղեցիկ տղամարդ չի լինում, տղամարդը կամ տղամարդ է, կամ ոչ: Աշխարհում ստեղծված ամեն բան իդեալական է: Եթե մարդը կոմպլեքսավորվում է իր արտաքինից, թվացյալ տգեղ քթից կամ շրթունքներից, նշանակում է՝ ինչ-որ մեկն իրեն ճիշտ չի գնահատել: Հակառակ դեպքում նման խնդիր չէր ունենա: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ասեմ ավելին, երբ Կարեն Մկրտչյանի հետ Գերմանիայում էինք, ձեռքիս վրա շատ փոքրիկ ուռուցք կար: Նա խնդրեց, որ թույլ տամ՝ բժիշկները նայեն: Բայց ասացի՝ երբեք, դա ինձ պետք չի:
Շատ քիչ համեմունքներ այնպիսի օգտակար հատկություններ ունեն օրգանիզմի համար, ինչպիսին ունի իմբիրը: Այն օգտագործվում է նաև կոսմետիկ նպատակներով: Իմբիրը հարուստ է ամինաթթուներով, հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, այդ պատճառով էլ այն կարող է դառնալ իդեալական միջոց մազաթափության դեմ:
Հայկական հարցը ոչ միայն Հայաստանի օրակարգում է, այլև կազմում է միջազգային հանրության օրակարգի մաս ևս, որը կարիք ունի, հայկական շահը սպասարկելու տեսանկյունից, արդյունավետ ղեկավարման և կառավարման:
Այսօր՝ ապրիլի 17-ին, «Սիմոն Վրացյան» կենտրոնում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
ՀՀ ոստիկանությունը դարձավ 97 տարեկան: Ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանի օր: 2001 թ. հենց այս օրն է ընդունվել «Ոստիկանության մասին» օրենքն ու օրը դարձել է տոնական:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.06%-ով կամ 0.29 դրամով։
Այսօր երեկոյան նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրացնելով օպերատիվ տվյալները՝ 2015թ. 1-ին երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.121 գրամ տարբեր տեսակի թմրանյութ:
Ապրիլի 17-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ տարեկան համագումարի աշխատանքներին: ԵԱԴ լիագումար նիստի ժամանակ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել ԱԺԿ գործունեությունը և ապագա ծրագրերը ներկայացնող ելույթով, որին հետևած քվեարկության արդյունքում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը միաձայն ընդունվել է որպես ԵԱԴ ասոցացված անդամ։
Ֆրանսիայում բնակվող Ռուբեն Արշակյանը, ով դեռևս ուսանող է (տնտեսագիտության բաժնի) անիմացիոն մուլտֆիլմ է նկարահանել Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցի վերաբերյալ: 168.am-ի հետ զրույցում Ռուբեն Արշակյանն ասաց, որ սկզբում անիմացիան իր հոբբին է, սակայն հնարավոր է՝ առաջիկայում սկսի պրոֆեսիոնալ աշխատանքներ իրականացնել:
Քիչ առաջ մեկնարկել է Հիմնադիր խորհրդրանի կազմակերպած բողոքի ակցիան: Սայաթ Նովա փողոցում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումներ տեղի ունեցան: Ակցիայի մասնակիցները ցանկանում են փողոցի երթևեկելի մասով՝ ամբողջ երկայնքով պարզել իրենց պաստառներն ու երթն այդպես անցկացնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս:
Ապրիլի 17-ին, Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում, Եվորպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին:
Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների ելույթ ունեցավ կալանավորված ժիրայր Սէֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սէֆիլյանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի եղբայրը՝ Լևոն Չուգասզյանը։
Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Իրանական գազը Եվրոպա արտահանելու տեսանկյունից հատկապես կարևորելով «հայաստանյան երթուղին»՝ Արմեն Վարդանյանը թվարկեց թե՛ դրա հնարավորությունները, թե՛ մարտահրավերները. «Պետք է նշել, որ «Հարավային գազային միջանցք»-ի ստեղծումից հետո Ադրբեջանը դարձել է լուրջ գործոն տարածաշրջանում և ի հակակշիռ դրան՝ Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը իրանական գազի Եվրոպա արտահանման տրանզիտ երկիր դառնալու համար»։
Սպիտակի բժշկական կենտրոնից Lorinews.am-ին տեղեկացրին, որ իրենց մոտ նախնական տվյալներով տեղափոխվել է 8-9 տուժած։ Մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, նրանց այժմ ռեոնոմոբիլով տեղափոխում են Երևան:
Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա հայտարարեց, որ իր ներկայնությունը վկայում է այն մասին, որ թեև իրենք մարտավարական հարցերում տարակարծություններ ունեն «Հիմնադիր Խորհրդարանի» հետ, բայց մարդու իրավունքների հարցերում բոլորս պետք է միասին լինենք։ Նա տեղեկացրեց նաև, որ երեկ չորս կուսակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ, որոնցնից մեկը ԱԻՄ-ն է՝ որոշում է կայացվել, որ չխոչընդոտեն այն կուսակցականներին, որոնք ուզում են մասնակցել նմանատիպ հավաքների։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը դիմեց կալանավորներին որոնք, ինչպես նշեց նա՝ լուրեր են տարածում, թե ՀԽ կալանավորված անդամների պատճառով համաներում չի լինելու:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 13:00-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ապրիլի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1988 թ. ծնված Ալիկ Ն.-ն:
Ազատության հրապարկում ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների բողոքի ակցիայի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ երկուշաբթի օրը, ժամը 14։00-ին իրենք 50 ազատամարտիկներով Ազատության հրապարակում սկսելու են հացադուլ և նստացույց։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:
2 բաժակ ջուր խմեք: Նախաճաշելուց հետո չի կարելի ջուր խմել 2 ժամվա ընթացքում, ինչպես նաև նախաճաշելու ընթացքում:
Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ:
Այս պահին Ազատության հրապարակում սկսվել է ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներ Գարեգին Չուգասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի, Պավել Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի և Վարուժան Ավետիսյանի բողոքի ակցիան, որին հաջորդելու է երթը:
«ԵՏՄ-ի անդամակցությունից բխում են մեր պարտավորությունները, մենք ունենք հստակ պատկեր, թե դրանք որոնք են, որ ուղղություններն են ներառում: Մեր խնդիրն էր մտքերի փոխանակման գործընթացի միջոցով քննարկել դրանց համատեղելիությունը ստանձնած պարտավորությունների հետ: Այս փուլում իրականացվեց և ունենք հստակ պատկեր մեր ապագա հարաբերությունների շրջանակի վերաբերյալ և մանդատը ստանալուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք այդ ուղղությամբ բանակցություններ վարել ԵՄ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: