Բաժիններ՝

Բժշկական համալսարանի շրջանավարտները մասնակցել են ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը

Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Սահմանված կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության միջոցով նրանք ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31