Արձանագրվել է մայրաքաղաքի և մարզերի միջև բուժաշխատողների բաշխվածության անհամաչափության խորացման միտում․ Հաշվեքննիչ պալատ

Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է առողջապահական կադրային ներուժի տարածքային զարգացման համաչափության վերաբերյալ կատարողականի հաշվեքննության հաշվետվությունը՝ հիշեցմամբ․ «Աշխարհում բուժաշխատողների թիվն աճում է, սակայն շարունակում է մնալ անհամաչափ բաշխված, իսկ բուժաշխատողների հանդեպ չհասցեագրված պահանջարկը՝ բարձր: Մասնավորապես, 2023 թվականին բուժաշխատողների թիվն աշխարհում կազﬔլ է ավելի քան 70 մլն, իսկ դեֆիցիտը՝ 14.7 մլն մարդ»։

Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հաշվեքննության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական կադրերի տարածքային անհամաչափ բաշխվածության հանգամանքը։

«․․․Չնայած մայրաքաղաքում է բնակվում ՀՀ բնակչության 37 տոկոսը, իսկ մարզերում՝ 63 տոկոսը, մայրաքաղաքում են գործել բժիշկների շուրջ 67 տոկոսը, իսկ մարզերում՝ 33-ը։

Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի համաչափ զարգացման ապահովման տեսանկյունից առանցքային համարվող նպատակային ուսուցման միջոցառմանն ուղղված միջոցների օգտագործումը բնութագրվել է նպատակային արդյունավետությամբ (նպատակային ուսուցմամբ շրջանավարտների 84.5%-ն աշխատում է մարզերում): Այնուհանդերձ, նշված միջոցառումը դեռևս չի ունեցել էական ազդեցություն բուժաշխատողների անհամաչափ բաշխվածության նվազեցման գործում։

Կարդացեք նաև

Այս, ինչպես նաև վերաբերելի սոցիալական աջակցության միջոցառումներին ցածր ընդգրկվածության և չհամալրված հաստիքները երկարաժամկետում կայուն մակարդակում պահպանվելու պայմաններում, 2016-2024թթ. ընդգրկող ժամանակահատվածում արձանագրվել է մայրաքաղաքի և մարզերի միջև բուժաշխատողների բաշխվածության անհամաչափության խորացման միտում»,- արձանագրել են հաշվեքննիչները։

Պալատն իրավիճակը շտկելու ուղղությամբ հետևյալ առաջարկություններն է ներկայացրել Առողջապահության նախարարությանը՝  նպատակային ուսուցմամբ պլանավորվող տեղերի ընդհանուր թիվը և մարզերի ﬕջև բաշխումը մոտարկել բուժաշխատողների հանդեպ կանխատեսվող կարիքներին և պահանջարկին:

Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին՝ մշակել և ներդնել բուհ-Ուսանող-ԱՆ փոխհարաբերությունները կարգավորող գործուն մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն կողմերի միջև արդյունավետ կոորդինացումը:

Առողջապահության նախարարությանը՝ մարզային բժշկական հաստատություններում մասնագետների կայուն ներգրավումն ու երկարաժամկետ պահպանումն ապահովելու նպատակով, ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ իրավասու պետական մարմինների հետ, ներդնել փաթեթային լուծումներ, այդ թվում՝ վարձատրությունից բացի, խրախուսման այլ բաղադրիչների կիրառմամբ։

Հաշվեքննությունն ընդգրկել է 2016թ. հունվարի 1-ից ﬕնչև 2025թ. հունիսի 30-ը ներառող ժամանակաշրջանը և իրականացվել է 2025թ. հուլիսի 7-ից ﬕնչև 2026թ. հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31