Բացի ֆոտոպատմություններից՝ կան նաև ձայնային վկայություններ. անհրաժեշտ է ոչ միայն տեսնել, այլ նաև լսել
Այսօր Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն իր զարմանքն արտահայտեց, որ կազմակերպիչները զեկույցի հնարավորություն չեն տվել հայ մասնագետներին, որոնք շատ բան գիտեն Ցեղասպանության մասին:
«Show» հիմնադրամ ղեկավար Սթիվեն Սմիթը տեղեկացրեց, որ այսօր արդեն տեսողական և պատմողական արխիվի կայքում հրապարակվել են 60 պատմություններ, դրանք բազմաթիվ են և կշարունակվեն հրապարակումները: «Ինչպե՞ս օգտագործել վկաների վկայությունները»,- հետաքրքրվեց նա:
Մարդու իրավունքներով զբաղվող բրիտանական «Դաֆթի Սթրիթ Չամբերս» կազմակերպության հիմնադիր նախագահ Ջեֆրի Ռոբերտսոնը նշեց, որ վկայություն տալու պատմությունն օգտագործելը խիստ ընտրողական է և հիմնված է ապացուցողական բազայի վրա: Նա նշեց, որ երբեմն ասում են, որ վկայի ցուցմունքը կարելի է օգտագործել, բայց դրանք հատուկ ընտրվող ապացույցներ են: Նրա կարծիքով՝ դատարանում ապացուցողական բազայում ցանկալի չէ օգտագործել վկաների պատմությունները, իսկ գիտական առումով ցանկալի է, որ վկայություններն ավելի շատ օգտագործվեն: Նա նաև նկատեց, որ ցեղասպանությունը սոցիալ-տնտեսական աստառ ունի, հիմնականում ուղղված է մյուսին օտարելու սկզբունքի վրա:
Ավստրալիայի Դիկինի համալսարանի պատմության, ժառանգության և հասարակության դպրոցի գիտաշխատող, Ցեղասպանագիտության միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ դոկտոր Դոննա-Լի Ֆրիզը նշեց, որ բացի ֆոտոպատմություններից՝ կան նաև ձայնային վկայություններ, և ցեղասպանագետներին անհրաժեշտ է ոչ միայն տեսնել, այլ նաև լսել: